05/10/2020 13:37
Իսրայելի ՊՆ. Թուրքիան ապակայունացնում է տարածաշրջանը
Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Հանցը Թուրքիային մեղադրել է տարածաշրջանն ապակայունացնելու և խաղաղապահ ջանքերին հակառակվելու համար: Այս մասին գրում է Reuters-ը:
Նա Թուրքիան և Իրանը որակել է որպես «խաղաղությանը օժանդակություն մերժող և տարածաշրջանային ագրեսիային աջակցող»:
«Սիրիայի հյուսիսում և Արևելյան Միջերկրական ծովում Թուրքիայի գործողությունները, ինչպես նաև Լիբիայում նրա միջամտությունը և ՀԱՄԱՍ-ի հետ շփումները հետ են մղում կայունությունը», - ասել է Հանցը:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ իրենք պետք է ուսումնասիրեն առկա բոլոր տարբերակները և փորձեն միջազգային ճնշման միջոցով ազդել Թուրքիայի վրա: