05/10/2020 12:23
Լոս Անջելեսի քաղաքապետ. Մենք կանգնած ենք Հայաստանի ժողովրդի կողքին
Լոս Անջելեսը հպարտ է, որ հանդիսանում է ամենամեծ հայկական սփյուռքի հայրենիքը, այս մասին Twitter-ում գրել է Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթին:
«Մենք կանգնած ենք Հայաստանի ժողովրդի կողքին: Ես Վաշինգտոնի մեր ղեկավարներին կոչ եմ անում վարել կայուն և խստապահանջ դիվանագիտություն, որն անհրաժեշտ է Արցախի տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար: Թուրքիան պետք է դուրս գա մարտից»,- գրել է նա:
L.A. is proud to be home to the largest Armenian diaspora. We stand with the people of Armenia. I urge our leaders in Washington to conduct the sustained and rigorous diplomacy necessary to bring peace to the Artsakh region. Turkey must disengage.
— MayorOfLA (@MayorOfLA) October 5, 2020