05/10/2020 17:00
Պուտինը Ռահմոնի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ հեռախոսով քննարկել է Լեռնային Ղարաբաղում և Բելառուսում տիրող իրավիճակը, նաև Աֆղանստանում կարգավորման հեռանկարները:
Այդ մասին երկուշաբթի հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունից:
«Շոշափվել են բարեկամական երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման արդիական հարցեր», - ասված է հաղորդագրության մեջ:
«Բացի այդ, նրանք քննարկել են իրավիճակը Ղարաբաղյան հակամարտության գոտում, Բելառուսում իրավիճակի զարգացումը, ինչպես նաև Աֆղանստանում կարգավորման հեռանկարները»։