05/10/2020 18:52
Ադրբեջանի իշխանություններն այն կարգի թքած ունեն իրենց զինծառայողների վրա, որ հրաժարվում են ռազմաճակատում ժամանակավոր դադարի գնալ. Աբրահամյան
Ադրբեջանի իշխանություններն այն կարգի թքած ունեն իրենց զինծառայողների վրա, որ հրաժարվում են ռազմաճակատում ժամանակավոր դադարի գնալ, ֆեյսբուքյան գրառում է արել «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ԱՀ նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը՝ ավելացնելով, որ դա պատերազմող կողմերի համար պետք է որ կարևոր նշանակություն ունենար՝ հասկանալու, թե արդյոք ռազմաճակատի թեժ հատվածներում զոհված կամ վիրավոր զինծառայողներ կան։
«Ապրիլյան պատերազմի օրերին, եթե չեմ սխալվում, 2-3 նման դադար եղավ», - գրել է նա: