05/10/2020 13:28
Լեռնային Ղարաբաղի տարածք խաղաղապահ ուժեր բերելու հարցը շատ հակասական է. Օլգա Կովիտիդի
Երրորդ կողմերի ներգրավումը կարող է միայն սրել հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում, խաղաղապահների ներգրավման հարցը շատ հակասական է, РИА Новости-ին հայտնել է սենատոր Օլգա Կովիտիդին:
«Լեռնային Ղարաբաղի տարածք խաղաղապահ ուժեր բերելու հարցը շատ հակասական է՝ հաշվի առնելով ծայրահեղ ծանր իրավիճակը: Անհրաժեշտ է կանխատեսել բոլոր այն ռիսկերը, որոնք կապված են երրորդ կողմերի ներգրավման հետ, որոնք կարող են միայն խորացնել հայ-ադրբեջանական հակամարտությունը», - ասել է նա:
Միևնույն ժամանակ, սենատորը նշել է, որ Մինսկի խմբի շրջանակներում բանակցություններն արդյունավետ մեխանիզմ են Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կարգավորելու և հակամարտությունը լիցքաթափելու հնարավորություններ ստեղծելու համար:
«Ակնհայտ է, որ բանակցությունները «առանց հրադադարի ռեժիմի» պայմանով արդյունք չեն տալիս: Անհրաժեշտ է դրա անհապաղ դադարեցումը»,- ընդգծել է Կովիտիդին: