Արցախում զոհված քաղաքացիական անձանց ինքնությունը հայտնի է

05/10/2020 18:46

Արցախում զոհված քաղաքացիական անձանց ինքնությունը հայտնի է


Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մեկնարկած փաստահավաք առաքելության շրջանակում կատարվել է 27.09.2020թ.-ից առ 04.10.2020թ. ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի խաղաղ բնակչությանն ուղղված հանցավոր ոտնձգությունների դեպքերի հետևանքների հնարավորինս մանրակրկիտ ուսումնասիրություն և վերլուծություն, որի արդյունքները ներկայացված են ստորև: Այսպես.

Մինչև հոկտեմբերի 4-ը ներառյալ սպանվել է ընդհանուր 19 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 11 տղամարդ: Մանկահասակ երեխան, հինգ կանայք և չորս տղամարդիկ սպանվել են իրենց տան բակում, իսկ մյուսները՝ տարբեր բնակավայրերի հանրային վայրերում (կենտրոնական հրապարակ, թաղամաս): Մահվան դեպքերն արձանագրվել են Ստեփանակերտ (7 անձ), Մարտունի (6 անձ), Հադրութ (1 անձ) և Մարտակերտ (3 անձ) քաղաքներում, Մարտակերտի շրջանի Ալաշան բնակավայրում (1 անձ) և Մեծ շեն համայնքին հարակից վայրում (1 անձ):

Մարմնական վնասվածքներ է ստացել ընդհանուր առմամբ շուրջ 80 մարդ, որից 60 անձինք ստացել է լուրջ վնասվածքներ: Նրանցից 48-ը արական, իսկ 12-ը` իգական սեռի քաղաքացիներ են:

Հիշյալ անձանցից 24-ը վիրավորումը ստացել է անմիջապես իր բնակության վայրում` բնակելի տանը կամ դրա մոտակայքում արկի պայթյունի հետևանքով (ընդ որում՝ ութ անձանց պարագայում արկը պայթել էր հենց բազմաբնակարան շենքի բակում), 6-ը` համեմատաբար անվտանգ վայր տեղափոխվելիս մարդատար տրանսպորտային միջոցի թիրախավորման և խոցման հետևանքով, 7-ը՝ հումանիտար գործառույթ իրականացնող արտակարգ իրավիճակների պետական ծառայության շենքի արկակոծման, իսկ 23-ը` հասարակական այլ վայրերի թիրախավորման հետևանքով:

Ստացած մարմնական վնասվածքները հիմնականում տեղակայված են տուժողների ստորին և վերին վերջույթներին ու դեմքին` բեկորային հարվածների արտահայտված տեսքով:

Ստեփանակերտ քաղաքում կամ դրան հարակից հատվածներում լուրջ մարմնական վնասվածքներ են ստացել 22 անձ, Հադրութի շրջկենտրոն Հադրութ քաղաքում` 6 անձ, Թաղասեռ համայնքում` 3 անձ, նույն շրջանի Վարդաշատ համայնքում` 1 անձ, Մարտունու շրջկենտրոն Մարտունի քաղաքում` 12 անձ, Սպիտակաշեն համայնքում` 1 անձ, Մարտակերտի շրջկենտրոն Մարտակերտ քաղաքում՝ 2 անձ, Մաղավուզ համայնքին հարակից հատվածում` 5 անձ, Ն.Հոռաթաղ համայնքում` 2 անձ, Ալաշան բնակավայրում՝ 3 անձ, նույն շրջանի Մատաղիս համայնքում` 1 անձ, Շահումյանի շրջանի Քարվաճառ համայնքում` 2 անձ:

Սեպտեմբերի 27-ից ի վեր ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են Արցախի Հանրապետության ավելի քան 60 քաղաքացիական բնակավայր, ինչի հետևանքով արձանագրվել են բազմաթիվ ենթակառուցվածքների ու մասնավոր գույքի ոչնչացման կամ վնասման դեպքեր: Մասնավորապես, նախնական տվյալներով լրջորեն վնասվել է ավելի քան 2100 մասնավոր սեփականության անշարժ գույք (բնակելի տներ, խանութներ և այլն), ավելի քան 240 մեքենա, շուրջ 350 ենթակառուցվածքային ու արտադրական նշանակության օբյեկտներ:

Տեղեկացնում ենք, որ երեկ ու այսօր ևս Ադրբեջանը ծանր հրթիռներով հարվածել է Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքացիական ենթակառուցվածքներն ու բնակելի շենքերը: Երեկվա հարվածների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում արձանագրվել է նախնականորեն չորս զոհ և 10 վիրավոր, իսկ այսօրվա հարվածների հետևանքների վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են:

Հիշեցնում ենք, որ նշված տվյալները վերջնական չեն, ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է փաստահավաք առաքելությունը, որի արդյունքների վերաբերյալ կտրվեն թարմացված տեղեկություններ:

Պաշտպանը շեշտադրում է նաև, որ նշված զոհերն ու վիրավորումներն արձանագրվել են արգելված զինատեսակների ու մեթոդների կիրառման հետևանքով, իսկ վերջին օրերին Ադրբեջանը սկսել է քաղաքացիական բնակչության դեմ լայնորեն կիրառել նաև ծանր ու լայն ազդեցության շառավղով հրթիռային ու ավիացիոն միջոցներ, որոնց մի մասը կասետային բնույթի է: Ավելին, այս երկու օրերին Ստեփանակերտում ու մի շարք այլ բնակավայրերում ադրբեջանական զինված ուժերը դիտավորյալ ու կետային կերպով սկսել են թիրախավորել կենսական նշանակության ենթակառուցվածքները, ինչը լրջագույն պատերազմական հանցագործություն է՝ խորացնելով Արցախում առկա մարդասիրական ճգնաժամը:

Մինչև հոկտեմբերի 4-ը Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի զոհ դարձած քաղաքացիական անձանց տվյալներն են՝

1. Լեսմոնյա Ստեփանյան, 1941թ., քաղաք Հադրութ,
2. Վիկտորիա Գևորգյան, 2011թ., քաղաք Մարտունի,
3. Էլլադա Բալայան, 1961թ., քաղաք Մարտունի,
4. Էրիկ Գրիգորյան, 1996թ., քաղաք Ստեփանակերտ,
5. Լյուբա Մամունց, 1957թ., քաղաք Մարտակերտ,
6. Լարիսա Մամունց, 1959թ., քաղաք Մարտակերտ,
7. Հրանտ Խաչատրյան, 1955թ., քաղաք Մարտակերտ,
8. Գրիշա Նարինյան, 1992թ., քաղաք Մարտունի,
9. Արմեն Հովսեփյան, 1985թ., քաղաք Մարտունի,
10. Վալերիկ Դադայան, 1956թ., քաղաք Մարտունի,
11. Ինքնությունը և ծննդյան տարեթիվը դեռևս չպարզված, քաղաք Մարտունի,
12. Ինքնությունը և ծննդյան տարեթիվը դեռևս չպարզված, Ալաշան բնակավայր,
13. Ռուզաննա Հովհաննիսյան, ծննդյան տարեթիվը դեռևս չպարզված, քաղաք Ստեփանակերտ,
14. Հովիկ Աղաջանյան, ծննդյան տարեթիվը դեռևս չպարզված, քաղաք Ստեփանակերտ,
15. Ինքնությունը և ծննդյան տարեթիվը դեռևս չպարզված, քաղաք Ստեփանակերտ:
16. Սուրեն Միրզոյան, 1962թ., ծնված տարեթիվը դեռևս չպարզված, քաղաք Ստեփանակերտ,
17. ևս երեքի ինքնությունը և ծնված տարեթիվը դեռևս չի պարզվել, քաղաք Ստեփանակերտ:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 22:28 Ողնաշարի շարժունության խախտում․ Սպոնդիլոզ Այսօր, 22:12 «Սառը միաձուլման 50-ամյակը»․ Երևանում տեղի կունենա միջազգային գիտաժողով Այսօր, 21:51 Ռուսական արվեստի և Վանաձորի կերպարվեստի թանգարանները ներկայացնում են Ստանիսլավ Շչեգլովի «Սամարա. նահանգային մայրաքաղաքի խաչմերուկ» ցուցահանդեսը Այսօր, 21:33 «ՆԱՏՕ-ի երկրներն ինքնուրույն են, նրանց փոխարեն ես չեմ խոսի»․ Դաշինքի գլխավոր քարտուղարը՝ իրենց զենքով Ռուսաստանին հարվածելու մասին Այսօր, 21:16 Ովքե՞ր կստանան հրաժարականների հետևանքով թափուր մնացած պաշտոնները Այսօր, 21:01 Իրանն ԱՄՆ-ին մեղադրել է Ուկրաինայում հակամարտություն հրահրելու մեջ Այսօր, 20:33 Վահագն Չախալյանն արդարացվեց Այսօր, 20:08 Ռուսաստանն անում է ամեն ինչ, որ հնարավորինս արագ հասնի հատուկ ռազմական գործողության իր նպատակներին․ Պեսկով Այսօր, 19:47 «Երբ տարբեր ոլորտների լավագույն ներկայացուցիչները ազգակործան պատուհասի ձեռքն են սեղմում, երջանիկ ժպիտով հետը նկարվում, կարծում են՝ երբ հերթն իրենց հասնի, խնայվելու՞ են»․ Ջուլֆալակյան Այսօր, 19:27 Իսպանիայի ոստիկանությունը կանխել է հանցավոր խմբավորման կողմից օդային ճանապարհով Եվրոպա մի քանի տոննա կոկաինի տեղափոխումը Այսօր, 19:10 Թմրավաճառի տան խուզարկությամբ ուշագրավ իրեղեն ապացույցներ են ձեռք բերվել (Տեսանյութ) Այսօր, 18:52 Դիաբետիկ նեֆրոպաթիա. Ախտանշաններից են շփոթվածությունը և կենտրոնանալու դժվարությունը Այսօր, 18:33 Վրաստանի իշխող կուսակցության գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ երկրի նախագահ Զուրաբիշվիլին օտարերկրյա գործակալ է Այսօր, 18:16 Չարաբաստիկ 2018-ին ՀՀ իշխանությունը զավթողների հիմնական և գլխավոր թիրախը կրթությունն էր, ազգային արժեքներն ու ուսուցիչը․ Մետաքսե Հակոբյան Այսօր, 18:02 Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը Եվրոպայի անհատական առաջնության առաջատարներից է Այսօր, 17:47 «Փաշինյանը սափրվեց ու մնացածին «սափրեց», իր սխալներն ուղղում է»․ ՔՊ-ական Գագիկ Մելքոնյան Այսօր, 17:36 Ավտոմեքենայով տեղափոխել են 10 կգ 294 գ թմրամիջոց, որ հետագայում իրացնեն Այսօր, 17:20 Ռազմական սպորտի միջազգային խորհրդի նախագահը Սուրեն Պապիկյանին պարգևատրել է մեդալով Այսօր, 17:05 «Սիրելի հայրենակիցներ, իմ նախաձեռնությամբ դադարեցնում եմ պատգամավորական լիազորություններս»․ ՔՊ խմբակցության արդեն նախկին անդամ՝ Նարեկ Զեյնալյան Այսօր, 16:50 Հովիկ Աղազարյանին կանչել են հարցաքննության Այսօր, 16:32 ԿԸՀ-ն սկսել է «Եվրաքվե»-ի ձևաթղթերի ստուգումը Այսօր, 16:15 ՄՊՀ-ն հորդորում է ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի գովազդներ ստացած քաղաքացիներին դիմել հանձնաժողով Այսօր, 16:02 Լենա Նազարյանն ընտրվել է «Իմ Քայլը» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Այսօր, 15:55 Երվանդ Քոչարի թանգարանից հայտնում են, որ թվով 7 գործերի անհետանալու վերաբերյալ տեղեկատվությունը կեղծ է Այսօր, 15:46 «Կարիերայի նոր հնարավորություններ և հեռանկարներ» խորագրով կարիերայի տոնավաճառ արցախցիների համար Այսօր, 15:30 Մխիթար Հայրապետյանը և Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդին Այսօր, 15:27 Հայաստան կժամանի Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը Այսօր, 15:16 Սրբուհի Գալյանն ընդունել է ԵՄ դեսպանին. նախարարը շեշտել է դատական համակարգի հանդեպ հեղինակության բարձրացման կարևորությունը Այսօր, 15:05 Պատերազմում զոհվածների ընտանիքների անդամները Երևանում տրանսպորտից կօգտվեն անվճար Այսօր, 14:58 Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման և շորթում կատարելու վարույթով նախաքննությունը հանցավոր խմբի ևս մեկ անդամի՝ ԻԻՀ քաղաքացու մասով, ավարտվել է Այսօր, 14:49 Մեզ համար ցավալի է, որ անվանի և ճանաչված մարզիկները չեն ընդգրկվել Բանակայինների աշխարհի առաջնությունում. Ըմբշամարտի ֆեդերացիա Այսօր, 14:35 Քյարամյանը, Բադասյանն ու Խաչատրյանը կառավարության որոշումներով ազատվեցին աշխատանքից Այսօր, 14:29 Երևանի ավագանին ընդունեց հանրային տրանսպորտից օգտվողների համար արտոնությունների փաթեթը Այսօր, 14:09 Երևանի մետրոպոլիտենի «Գործարանային» ու «Սասունցի Դավիթ» կայարաններում նոր շարժասանդուղքներ են տեղադրվում (Տեսանյութ) Այսօր, 13:56 ՄԱԿ-ը կհամագործակցի ՀԱՊԿ-ի հետ. Գլխավոր վեհաժողովը բանաձև է ընդունել Այսօր, 13:34 Եվրամիությունը «տեխնիկական առաքելություն» կուղարկի Վրաստան Այսօր, 13:24 Վահագն Խաչատուրյանը ստորագրել է Վահե Ղազարյանին և Գնել Սանոսյանին պաշտոններից ազատելու հրամանագրերը Այսօր, 13:11 Չնայած Ալիևի կոշտ ցույցերին՝ շարունակելու եմ պայքարել ՀՀ տարածքային ինքնիշխանության, հայ բանտարկյալների ազատության համար․ Փալոն Այսօր, 13:06 Կարևոր է հայաստանյան իրականության մեջ իրավահավասարության և հակախտրականության ոլորտին պատշաճ մոտեցումը. ՄԻՊ Այսօր, 13:02 Հունական «SKY Express» ավիաընկերությունը գործարկել է նոր երթուղի Երևանի և Աթենքի միջև Այսօր, 12:59 ԵԱՏՄ երկրների թվում ամենացածր գնաճը Հայաստանում է Այսօր, 12:56 Զինվորականների 2024թ. ըմբշամարտի աշխարհի առաջնության անցկացման իրավունքը Հայաստանին են վերապահել՝ հաշվի առնելով ՀՀ զինծառայողների հաջողությունները. Կարեն Գիլոյան Այսօր, 12:52 Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությանը Այսօր, 12:45 Վարչապետի աշխատակազմի հաշվեկշռում հաշվառված «Toyota»-ն բախվել է ավտոքարշակին. վիրավոր կա Այսօր, 12:38 Արա Մկրտչյանն ազատվել է շրջակա միջավայրի փոխնախարարի պաշտոնից Այսօր, 12:19 Հակաբիոտիկները վիրուսային վարակները չեն բուժում. ԱՆ Այսօր, 12:03 Երվանդ Քոչարի թանգարանից անհետացել են նկարչի 7 ստեղծագործություններ՝ մոտ 500.000 դոլար արժողության Այսօր, 11:48 ՍԴ-ն ՀՀ-ի և ՎԶԵԲ-ի վարկային համաձայնագրերի սահմանադրականության հարցի քննարկումը հետաձգեց Այսօր, 11:41 «Այստեղ պետություն, այստեղ հաց, այստեղ հայրենիք, այստեղ կա՛ց». Նիկոլ Փաշինյանը փոխել է Facebook-ի գլխավոր նկարն ու ետնանկարը Այսօր, 11:23 Աբխազիայի նախագահը հրաժարական է տվել Այսօր, 11:16 Մոլերի կոշիկների խանութներում ավելի շատ են զեղչեր անում, քան դուք՝ դպրոցականներին ու ուսանողներին. Զարոկյան (Տեսանյութ) Այսօր, 11:08 «Մեկուկես ժամ՝ Հռոմում». Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել Այսօր, 11:04 Ծովինար Խաչատրյանը նշանակվել է Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Այսօր, 11:01 Ադրբեջանցիներն Արցախի Տանձատափ եկեղեցին ավերել են․ Լուսանկարներ Այսօր, 10:57 Փոխքաղաքապետը ներկայացրել է տրանսպորտի սակագնային փաթեթում սոցիալական առավելությունները (Տեսանյութ) Այսօր, 10:51 «Կլինեին բազմաթիվ շահարկումներ». ԳՇ-ից պարզաբանում են, թե ինչու հայտնի ըմբիշներին չեն ընդգրկել Բանակայինների աշխարհի առաջնությունում (Տեսանյութ) Այսօր, 10:48 Հաագայի դատարանը մինչև 2025-ի նոյեմբերի12-ը ժամանակ է տվել Բաքվին և Երևանին` փաստաթղթեր պատրաստելու համար Այսօր, 10:16 Բանակն, այո´, սրբություն է, որովհետև ձևավորման հիմքում բազմաթիվ նահատակների արյունն է. Տիգրան Աբրահամյան Այսօր, 10:09 ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարաձգման որոշումը «դեռ վերջնականացված չէ» Այսօր, 09:48 Հրազդանի, Սևանի, Գավառի և Արթիկի տարածաշրջաններում ձնախառն անձրև է Այսօր, 09:41 Լարսի ավտոճանապարհը բաց է Այսօր, 09:00 «Ժողովուրդ». Ուժայինների մասով Անդրանիկ Քոչարյան ու Հովիկ Աղազարյան տանդեմը հաղթեց. մնում է սպասել զարգացումներին Այսօր, 08:58 «Հրապարակ». Ռուստամ Բադասյանը մտերիմների հետ մինչև ուշ գիշեր քննարկել է շոկային հաղորդագրությունը Այսօր, 08:57 «Փաստ». Հեռացվել են նրանք, ովքեր ոչ թե պարզապես ծառայել են Փաշինյանին, այլ իրականացրել են նրա քմահաճույքները Այսօր, 08:56 «Ժողովուրդ». Արդեն նշմարվում են ԲԴԽ նախագահի թեկնածուներ Այսօր, 08:53 «Հրապարակ». Սափրվելուց առաջ Նիկոլ Փաշինյանն իր այդ մտադրությունը քննարկել է նեղ թիմի հետ Այսօր, 08:51 «Փաստ». «Վոթցափային պաշտոնանկությունների» շքերթը կլինի շարունակական Այսօր, 08:49 «Ժողովուրդ». Ծխախոտ արտադրողների մի մասը կարողանում է խուսափել օրենքի պահանջից Այսօր, 08:48 «Հրապարակ». Ինչու է հրաժարական տվել Փարաքարի ՔՊ-ական համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը Այսօր, 08:46 «Փաստ». ՔՊ-ի ոչ միայն վարկանիշը, այլև մակարդակը ոչ թե շրիշակից ցածր է, այլ վաղուց հատակն էլ է ծակել-անցել Այսօր, 08:44 «Ժողովուրդ». Հայկ Մարությանի նախաձեռնությունն ուղարկվել է արդարադատության նախարարություն Այսօր, 08:42 «Հրապարակ». Փաշինյանը պաշտոնազրկվածներից ոմանց անգործ չի թողնի 18/11/2024 23:21 Դյուշենի մկանային դիստրոֆիա. բժշկի նշանակումներն ուղղված են կյանքի որակի բարելավմանը 18/11/2024 23:11 Կանցկացվի «Հայոց լեզու. զարգացման հիմնական միտումներն ու դրանց արտացոլումն ուսումնական գործընթացում» գիտագործնական համաժողովը 18/11/2024 22:59 Երևանում կանցկացվի Արամ Խաչատրյանի անվան 12-րդ միջազգային փառատոնը 18/11/2024 22:45 Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները մասնակցել են «Ֆուտբոլը բոլորի համար» միջոցառմանը 18/11/2024 22:28 «Ֆազի»՝ Սերգեյ Գրիգորյանի ընկերները ծառեր են տնկել նրա հիշատակին 18/11/2024 22:17 Ռուսական կողմը Դոնեցկի ուղղությամբ ևս մի բնակավայր է վերցրել իր վերահսկողության տակ 18/11/2024 22:01 Իրանը հայտարարել է՝ կհարվածի Իսրայելին, ԱՄՆ-ում նոր նախագահի ընտրվելը խոչընդոտ չէ 18/11/2024 21:42 Կարեն Անդրեասյանը հիմնահատակ քանդել է ողջ դատական համակարգը, և հրաժարականը չի ենթադրում պատասխանատվությունից ազատում․ Զարուհի Նախշքարյան 18/11/2024 21:23 Իրավապահներին հրահանգել են ուժեղացված ծառայություն սկսել. կալանավորված ծանր հանցագործներ են փախել․ Armlur.am 18/11/2024 21:00 Պաշտոններից հեռացվածներն ընդամենը պեշկաներ էին, որոնց Փաշինյանը զոհաբերում է․ Աննա Գրիգորյան 18/11/2024 20:41 ՌԴ ԶՈՒ ստորաբաժանումները խոցել են Ուկրաինայի ռազմական օդանավակայանները, էներգետիկ օբյեկտները․ ՌԴ ՊՆ 18/11/2024 20:24 Սուրեն Պետրոսյանը կարծում է, որ պետք է նոր ընդդիմություն ձևավորել 18/11/2024 20:09 ԵՊՀ Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնը մանկավարժի հավաստագրման 3-ամսյա դասընթացներ է կազմակերպում 18/11/2024 19:56 Աշնանային դեպրեսիվ համախտանիշ. Ինչպե՞ս հաղթահարել 18/11/2024 19:40 Զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությունից առաջ հայ ուժեղագույն մարզիկներին պարզապես դուրս են հանել մրցաշարի կազմից՝ առանց բացատրելու պատճառը 18/11/2024 19:25 Նիկոլ Փաշինյանը, Աննա Հակոբյանն ու Արփին շրջել են Վատիկանի թանգարաններում 18/11/2024 19:10 Անդրանիկ Հովհաննիսյանին նշանակեցին ՄԱԿ գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ 18/11/2024 18:56 Քյարամյանը հրաժեշտ է տվել Քննչական կոմիտեին 18/11/2024 18:40 «Հայ-ռուսական միջպետական հարաբերությունները կարևոր նշանակություն ունեն, և հայկական կողմը պատրաստ է ջանքեր գործադրել կապերի զարգացման ուղղությամբ»․ Հակոբ Արշակյան 18/11/2024 18:24 Մեկնարկում է հակամանրէային ռեզիստենտականության դեմ պայքարի միջոցառումների շաբաթը 18/11/2024 18:09 Օրերս կարգապահական զորամասում կյանքից զրկված զինվորի մայրը ինքնասպանության փորձ է արել 18/11/2024 17:53 Նիկոլ Փաշինյանը իր թիմակիցներին «փուռը տվեց»․ Հենրիխ Դանիելյան 18/11/2024 17:38 «Վերին Լարս» անցակետի հերթում շարունակում են սպասել 300-400 հայկական բեռնատար 18/11/2024 17:21 Արմեն Դանիելյանը հրաժարվել է փոխարինել Կարեն Անդրեասյանին, ԲԴԽ նախագահի ԺՊ-ն Կարեն Թումանյանն է, իսկ նախագահ կընտրվի Արթուր Աթաբեկյանը 18/11/2024 17:07 Նիկոլ Փաշինյանը փորձում է փրկել խարխլված վարկանիշը. Լևոն Քոչարյան 18/11/2024 17:01 Փարաքարի համայնքապետը հրաժարական է ներկայացրել 18/11/2024 16:56 Արմավիր քաղաքի մի շարք հասցեներում ջուր չի լինի 18/11/2024 16:53 Դաշնային խորհրդի նախագահ Մատվիենկոն ծրագրում է 2025-ին այցելել ՀՀ