05/10/2020 13:05
Հենրիխ Մխիթարյանը վաղը երեկոյան կժամանի Հայաստան
Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը: Հրավիրված 30 ֆուտբոլիստներից հավաքին միացել են 20-ը:
Հավաքը մեկնարկել է ֆուտբոլիստների, մարզչական, ադմինիստրատիվ և բժշկական անձնակազմի թեստավորումով:
Իր ակումբի վերջին խաղում ստացած վնասվածքի պատճառով հավաքականին չի միանա Հովհաննես Համբարձումյանը:
Առայժմ հավաքականին չի միացել նաև Արշակ Կորյանը, ով ջերմություն ունի: Նա, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի Ալբանիայի հավաքականի դեմ խաղին: Նրա՝ հավաքականին միանալու հարցը պարզ կդառնա ավելի ուշ:
Ալեքսանդր Կարապետյանը և Խորեն Բայրամյանը կմիանան հավաքին այսօր երեկոյան, Գևորգ Ղազարյանը, Անդրե Չալըշըրը, Կամո Հովհաննիսյանը, Տիգրան Բարսեղյանը և Գեղամ Կադիմյանը՝ այսօր գիշեր, իսկ Հենրիխ Մխիթարյանը՝ հոկտեմբերի 6-ի երեկոյան: