05/10/2020 13:14
«Օսկարին» Հայաստանը ներկայացնող «Սողոմոնի երգերը» ֆիլմը բանակին նվիրել է 16 միլիոն դրամ
Բազմաթիվ միջազգային փառատոնների նոմինանտ «Սողոմոնի երգերը» ֆիլմի գլխավոր պրոդյուսերներ Կարո և Սիրվարդ Կավուկչյանները և ֆիլմի ռեժիսոր Արման Նշանյանը իրենց աջակցությունն են բերում Հայաստանի և Արցախի հերոս բանակին՝ նվիրելով 16 միլիոն դրամ, և ցանկանում մեր անկոտրում և վսեմ ազգին շուտափույթ հաղթանակ և խաղաղություն Արցախում:
Ֆիլմի կադրերը հիմնականում նկարահանվել են Արցախում, իր գեղարվեստական պատմության մեջ այն ընդգրկել է նախորդ դարի հայոց ցեղասպանության իրական պատմությունների շարան:
«Սողոմոնի երգերը» վերջերս ընտրվել է Հայաստանի Ազգային Կինոակադեմիայի կողմից, որպեսզի ներկայացնի Հայաստանը 2021 թվականի Հոլիվուդի 93-րդ «Օսկարի» միջազգային ֆիլմերի մրցույթին:
«Պատահական չէ այն փաստը, որ Հայոց ցեղասպանությունը, որը դեռ սպասում է արդար դատի, այսօր կրկնվում է նույն հանցագործների ձերքերով՝ համայն քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ:
Մեր երազանքն է, որ այս ֆիլմը կարողանա թափանցել աշխարհի մարդկության հոգիները, և վերջապես Հայոց հարցը լուծում ստանա:»,-ընդգծում են նվիրատուները: