06/10/2020 22:35
«Հայաստանն ու Արցախը միայնակ են համաշխարհային ահաբեկչության դեմ պայքարում». Հենրիխ Մխիթարյանը դիմել է ՌԴ, ԱՄՆ ու Ֆրանսիայի նախագահներին
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ու իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բաց նամակով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին` կոչ անելով միջամտել ու ստիպել Ադրբեջանին դադարեցնել Լեռնային Ղարաբաղում սկսած պատերազմը:
Ֆուտբոլիստն ընդգծել է, որ այս օրերին Ադրբեջանը հատկապես թիրախավորում է դպրոցները, մանկապարտեզները, հիվանդանոցներն ու քաղաքացիական այլ ենթակառուցվածքներ:
«Հայաստանն ու Արցախը միայնակ են համաշխարհային ահաբեկչության դեմ պայքարում», - նշել է Հենրիխ Մխիթարյանն՝ ընդգծելով.
«Սա կարող է անվտանգության սպառնալիք լինել նաև ձեր երկրների համար»: