06/10/2020 15:13
UFC-ի նախկին չեմպիոնը դատապարտել է Ղարաբաղի վրա Ադրբեջանի և Թուրքիայի հարձակումը
Ամերիկացի հայտնի մարզուհի, UFC-ի նախկին չեմպիոն Ռոնդա Ռոուզին արտահայտվել է Լեռնային Ղարաբաղում Հայաստանի ու Ադրբեջանի ռազմական հակամարտության վերաբերյալ:
Instagram-ում ամերիկացի մարզիկն ու դերասանուհին գրառում է հրապարակել Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ: Նա հայտարարել է, որ մարդիկ պետք է բողոք բարձրացնեն «Ղարաբաղի վրա Թուրքիայի և Ադրբեջանի հարձակման դեմ»:
«Հայաստանն ու Արցախը հարձակման են ենթարկվում: Ցույց տվեք ձեր համերաշխությունը, որպեսզի գլոբալ ջանքերի շնորհիվ իրազեկությունը բարձրացվի: Ձեր վրդովմունքն արտահայտեք Թուրքիայի օժանդակությամբ Ադրբեջանի կողմից հրահրված հարձակումների և հայերին իրենց նախնիների հայրենիք հանդիսացող Արցախից էթնիկական զտումների բացահայտ ցանկության վերաբերյալ: Ձեր երկրների նախագահներին կոչ արեք դատապարտել Ադրբեջանի ու Թուրքիայի գործողությունները», - գրել է Ռոուզին: