06/10/2020 21:53
Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը պատրաստ են զիջումների այնքանով, որքանով Ադրբեջանն է պատրաստ. Նիկոլ Փաշինյան
«Հակամարտությունների կարգավորումը պետք ա իրականացվի փոխզիջումների հիման վրա։ Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը պատրաստ են զիջումների այնքանով, որքանով Ադրբեջանն է պատրաստ զիջումների», - շահարկումներից խուսափելու նպատակով, վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ներկայացրել է վարչապետի ուղիղ խոսքը AFP գործակալությանը։
Գևորգյանը հորդորում է ԶԼՄ գործընկերին զերծ մնալ վարչապետի խոսքը կոնտեքստից դուրս, ոչ ամբողջական կամ սեփական մեկնաբանությամբ ներկայացնելուց։