06/10/2020 10:18
«Չկա ռազմական լուծում». ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն աշխարհին է դիմել Ղարաբաղյան կրակի դադարեցման հարցով
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը պնդում է, որ տարածաշրջանային և միջազգային խաղացողները կօգնեն բարելավել իրավիճակը հայ-ադրբեջանական հակամարտության գոտում, հայտարարել է Գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը:
Գուտերեշը դատապարտել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որը շարունակվում է՝ չնայած միջազգային հանրության կողմից ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու կոչերին: Նա ցնցված է բնակելի տարածքների գնդակոծման մասին հաղորդագրություններից:
«Գլխավոր քարտուղարը մեկ անգամ ևս ընդգծում է, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի, և կողմերին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները», - ասվում է Դյուժարիկի հայտարարության մեջ, մեջբերում է РИА Новости-ն: