06/10/2020 11:58
Վստահ ենք՝ ՄԽ համանախագահ երկրները, առաջին հերթին Ռուսաստանը, տարածաշրջանում խաղաղություն ապահովելու իր կարևոր դերը կկատարի. Ռուբինյան
Աշխարհն ընդունեց փաստը, որ Թուրքիան ներգրավված է պատերազմում, լրագրողների հետ զրույցում ասաց իմքայլական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը:
Նա ընդգծեց, որ դիվանագիտական առումով դա դրական է մեզ համար ու մեծ հնարավորությունների տեղ է բացում. «Միջազգային գոծընկերներից ակնկալում ենք Թուրքիայի ու Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների կոշտ քննադատություն»:
Ռուբինյանի խոսքով՝ երեկ հնչել է համանախագահ երկրների ԱԳ նախարարների ավելի խիստ կոչը, հետևաբար պետք է սպասել ադրբեջանական կողմի արձագանքին:
Նա նաև բարձրաձայնեց, որ վստահ են՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները, առաջին հերթին Ռուսաստանը, կկատարի իր կարևոր դերը՝ տարածաշրջանում խաղաղություն ապահովելու:
«Պատերազմ է, թեժ է, այս պահին հարաբերականորեն կայուն է, բայց սա հայրենական թեժ պատերազմ է, և մենք պետք է կանգնենք մինչև վերջ», - ասաց նա: