06/10/2020 10:31
ՌԴ վարչապետ Միշուստինը Հայաստան կայցելի հոկտեմբերի 8-ին. Թորոսյան
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը դեռ չի այցելել ՀՀ, ի պատասխան հարցերից մեկին՝ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի վաղուց պլանավորված հանդիպում է լինելու: Այցը պլանավորված է հոկտեմբերի 8-ին՝ երեկոյան», - ասաց նա:
Թորոսյանը նաև տեղեկացրեց, որ միջոցառումները սկսվելու են հոկտեմբերի 9-ից՝ ավելացնելով, որ ունեն հանդիպումներ ու օրակարգային հարցեր: