06/10/2020 14:56
Հայաստանը ՀԱՊԿ-ին իրազեկել է, որ չի մասնակցելու «Անխախտ եղբայրություն-2020» զորավարժություններին
Հայկական կողմը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն իրազեկել է, որ այս տարվա հոկտեմբերին չի մասնակցելու «Անխախտ եղբայրություն-2020» զորավարժություններին: Այս մասին ТАСС-ին հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։
«Հայաստանը ՀԱՊԿ-ին իրազեկել է, որ չի կարող մասնակցել «Անխախտ եղբայրություն-2020» խաղաղարար զորավարժություններին, որոնց անցկացումը նախատեսված է հոկտեմբերի 12-16-ը՝ Բելառուսի տարածքում», - ասել է նա։
Զայնետդինովը նաև հայտնել է, որ ՀԱՊԿ-ի հոկտեմբերի վերջին Հայաստանում նախատեսված «Փոխգործակցություն -2020» և «Որոնում -2020» զորավարժությունները հետաձգվում են: