06/10/2020 10:45
Ծանր և ծայրահեղ ծանր վիրավորները փոքր տոկոս են կազմում. Թորոսյան
Կարծում եմ՝ ադրբեջանցիները զերծ չեն մնա հիվանդանոցներին հարվածելուց, ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նա նշեց, որ հնարավոր վտանգով պայմանավորված, միշտ կան պահեստային պլաններ՝ ծառայությունները կազմակերպելու համար:
«Վիրավորների մասին տեղեկատվության բացը լրացնելու խնդրի մասին գիտենք, բազմաթիվ զանգեր ենք ստանում՝ ով որտեղ է: Այդ հարցը վերջնականապես կկանոնակարգվի, թեժ գիծ կլինի, որով հնարավոր կլինի պարզել զինծառայողի գտնվելու վայրը, վիճակը: Քիչ դեպքեր են լինում, որ չճանաչված վիրավորներ են լինում, մեծ մասը միջին և թեթև ծանրության են», - ասաց նախարարը՝ ավելացնելով, որ ծանր և ծայրահեղ ծանր վիրավորները ավելի փոքր տոկոս են կազմում։