06/10/2020 21:10
Առավոտվա տվյալներով՝ հակառակորդի կորուստները կազմում են՝ 300 զոհ, 11 զրահատեխնիկա, երկու ուղղաթիռ, երկու ԱԹՍ. Արծրուն Հովհաննիսյան
Հակառակորդի հրթիռակոծության հետևանքով Ստեփանակերտում կան վիրավորներ, ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ հատկապես հարավային ուղղությամբ թեժացել են մարտերը ցերեկվա ժամին։
«Հակառակորդը նորից հարձակման փորձեր կատարեց Արաքս գետի երկայնքով՝ կիրառելով հետևակ, զրահատեխնիկա, շարժական խմբեր, այս կազմում գործում են նաև ոչ Ադրբեջանի ԶՈՒ ենթակայության զինծառաողներ», - ասաց նա։
Հովհաննիսյանն ասաց, որ առավոտվա տվյալներով՝ հակառակորդի կորուստները կազմում են՝ 300 զոհ, 11 զրահատեխնիկա, երկու ուղղաթիռ, երկու ԱԹՍ։
Հովհաննսիյանը նշեց, որ այսօրվա մարտական գործողութունների հետևանքով հակառակորդի կորուստները կներկայացնեն վաղը։