06/10/2020 18:40
Իրանն ուշադիր հետևում է Ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակին. Պաշտպանության նախարար
Իրանի պաշտպանության նախարար Ամիր Խաթամին մատնանշել է Լեռնային Ղարաբաղի պատերազմական գոտուց Իրանի տարածքը հրետակոծելու անթույլատրելիությունը՝ նախազգուշացնելով, որ Թեհրանն անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի, եթե կրակը չդադարի:
Նրա խոսքով՝ Իսլամական Հանրապետության տարածքի հրետակոծումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց անընդունելի է, նույնիսկ եթե դա պատահական բնույթ է կրում, ինչպես պնդում են կողմերը:
«Իրանն ուշադիր հետևում է իրավիճակին իր հյուսիսային սահմանների մոտ գտնվող պատերազմական գոտում», - ասել է Խաթամին:
«Հուսով ենք, որ այդ նախազգուշացումները կիրականացվեն և հաշվի կառնվեն միմյանց հետ պատերազմող հարևանների կողմից, քանի որ Իսլամական Հանրապետության տարածքում քաղաքացիների և սահմանի բնակիչների անվտանգությունը կարևոր խնդիր է», - նշել է նա: