06/10/2020 15:20
Ղարաբաղ են ուղարկվում Ջեբհաթ ան-Նուսրայի զինյալներ. ՌԴ արտաքին հետախուզության ծառայության պետ
Ղարաբաղին սպառնում է ահաբեկչական խմբերի համար նոր հենակետ դառնալու վտանգը, իսկ այնտեղից Ռուսաստանի Դաշնության տարածք գրոհայինների մուտքի վտանգ կա, հայտարարել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության պետ Սերգեյ Նարիշկինը:
Նա նշել է, որ Մերձավոր Արևելքում ահաբեկչական կազմակերպությունների հազարավոր զինյալներ տեղափոխվում են Ղարաբաղի հակամարտության գոտի:
Նարիշկինի խոսքով՝ Թուրքիայի բաց և միանշանակ աջակցությունն Ադրբեջանին հիմնովին նոր արտաքին գործոն է Ղարաբաղում իրավիճակի ներկայիս սրման համար: