06/10/2020 19:12
Պուտինին զեկուցել են Ղարաբաղում հրադադարի ռեժիմի հաստատմանը նպաստելու վերաբերյալ իրեն ուղղված կոչերի մասին. Պեսկով
Ռուսաստանի նախագահին տեղեկացրել են իրեն ուղղված դիմումների մասին՝ Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի հաստատմանը նպաստելու վերաբերյալ, ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Իհարկե, բոլոր դիմումների մասին հաղորդվել է», - երեքշաբթի լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք ՌԴ նախագահը տեսել է իրեն ուղղված կոչերը, մասնավորապես՝ գործարարներ Ռուբեն Վարդանյանի և Սամվել Կարապետյանի կողմից, և արդյոք դրանց արձագանք կլինի:
«Նման կոչերի հուզական ֆոնը հասկանալի է այն ֆոնին, որ մարդիկ շարունակում են մահանալ, ինչը բացարձակապես անընդունելի է», - ասել է Պեսկովը:
«Եթե որևէ երկիր իրավունք ունի և կարող է միջամտել իրավիճակին, ապա դա կարող է լինել միայն դաշնակից Ռուսաստանը: Այսօր Ռուսաստանը, ինչպես նախկինում, տարածաշրջանում խաղաղության միակ երաշխավորն է», - ասվում էր Կարապետյանի՝ երեքշաբթի տարածված հայտարարության մեջ: