06/10/2020 17:56
Wargonzo. Պակիստանից և Աֆղանստանից Ադրբեջան է ժամանելու գրոհայինների նոր խմբաքանակ
«Wargonzo» նախագիծը, հղում անելով Ստամբուլի իր աղբյուրներին, հայտնում է, որ Պակիստանից և Աֆղանստանից մինչև 1000 ծայրահեղական իսլամիստ է տեղափոխվելու Ադրբեջան, հայտնում է Infoteka24-ը:
Նույն աղբյուրների համաձայն՝ Ադրբեջանի զինված ուժերը չեն կարողանում կատարել մարտական առաքելությունը, իսկ ծայրահեղական իսլամիստները պատրաստ են մինչև վերջ պայքարել իրենց համոզմունքների համար:
Կենտրոնական Ասիայից եկած գրոհայինների մտավոր սահմանափակումները թույլ չեն տալիս նրանց հասկանալ, որ Իլհամ Ալիևը վարում է հակակրոնական քաղաքականություն և «թքած ունի» իրենց համոզմունքների վրա: Նա պարզապես պետք է ինչ-որ կերպ մնա իշխանության ղեկին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանում ահաբեկիչների ներկայությունը հաստատել էր ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը՝ այդ փաստն անվանելով Ռուսաստանի համար սպառնալիք: