06/10/2020 16:32
Արաբական պետությունների լիգան պատժամիջոցներ է պատրաստում Թուրքիայի դեմ
Թուրքիայի տնտեսությունը ներկայումս բավականին թույլ է կորոնավիրուսի համավարակի պատճառով և ունի լուրջ արժութային խնդիրներ, որոնք 2018 թվականից ի վեր տանջում են Էրդողանի ռեժիմը:
Հիմա, կարծես, Թուրքիայում իրավիճակը կվատթարանա, քանի որ արաբական երկրներն, ի դեմս Արաբական պետությունների լիգայի, պատրաստում են տնտեսական պատժամիջոցներ Անկարայի դեմ: Այս մասին գրում է «Al Monitor»-ի սյունակագիր Մուստաֆա Սոմնեզը:
«Եգիպտոսը Թուրքիայի դեմ արաբական քաղաքական գծի առաջնորդն է. դա նաև ցուցադրվել է Արաբական պետությունների լիգայի սեպտեմբերի 9-ին կայացած վերջին հանդիպմանըը: Իհարկե, դեռ հարց է, թե որքանով են արդյունավետ արաբական պետությունների ձեռնարկած քայլերն Անկարայի դեմ, բայց Թուրքիայի տնտեսությունն այժմ չափազանց խոցելի է՝ լայնամասշտաբ պատժամիջոցներն անտեսելու կամ դրանց դիմակայելու համար»: