06/10/2020 11:45
Սահմանամերձ համայնքներում ադրբեջանական ռմբակոծության հետևանքով գյուղատնտեսական ոլորտին հասցված ցանկացած վնաս կփոխհատուցվի. Սիսակ Գաբրիելյան
Խորհրդարանն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Սահմանամերձ համայնքներին սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Հիմնական զեկուցող, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն ասաց, որ առաջինից երկրորդ ընթերցումների ընթացքում մի քանի փոփոխություն է եղել.
«Սահմանամերձ համայնքներում ադրբեջանական ռմբակոծության հետևանքով գյուղատնտեսական ոլորտին հասցված ցանկացած վնասի դեպքում փոխհատուցում կտրամադրվի», - հայտարարեց Սիսակ Գաբրիլեյանը՝ նշելով, որ խոսքը վերաբերում է թե՛ գյուղտեխնիկային, թե՛ կենդանիներին, թե՛ պտղատու այգիներին։