07/10/2020 16:23
Բաքուն ներողություն է խնդրել Իրանի տարածքում արկերով պատահական հարվածի համար
Ադրբեջանական կողմի ներկայացուցիչները ներողություն են խնդրել Իրանի տարածքում արկերի պատահական հարվածի համար: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Իրանի փոխոստիկանապետ Քասեմ Ռեզային:
«Մենք սահմանամերձ տարածքում հանդիպում անցկացրինք ադրբեջանական կողմի ներկայացուցիչների հետ», - Ռեզայիի խոսքերը մեջբերում է «Tasnim» գործակալությունը:
Նա ավելացրել է, որ «իրանցի սահմանապահները, իրենց լիազորություններին համապատասխան, նախազգուշացրել են Հայաստանին և Ադրբեջանին Իրանի տարածքում հրթիռների և արկերի պատահական հարվածներից հետո»:
Երկուշաբթի «Tasnim» գործակալությունը հաղորդել է, որ Լեռնային Ղարաբաղում բախումների ընթացքում արձակված մի քանի արկեր ընկել են Իրանի տարածքում: