07/10/2020 15:41
2020 թվականին ՀՀ-ում տնտեսական անկումը կհասնի 6․3%-ի, իսկ 2021-ին այն կվերականգնվի մինչև 4․6%. Համաշխարհային բանկ
Հրապարակվել է Համաշխարհային բանկի Եվրոպա և Կենտրոնական Ասիա (ԵԿԱ) տարածաշրջանի տնտեսական զարգացումների զեկույցը։
«Կորոնավիրուսային համավարակը ծանր հարված հասցրեց Հայաստանին։
Երկրում վարակվածության մակարդակն ամենաբարձրերիցն է ԵԿԱ-ում․ կանխատեսվում է, որ տնտեսական ակտիվությունը 6․3 տոկոսով կնվազի, իսկ աղքատության մակարդակը (միջինից բարձր եկամտային երկրների աղքատության գծի հաշվարկով) 2020 թվականին կբարձրանա 4․8 տոկոսային կետով։ Վերականգնման ընթացքը կլինի դանդաղ․ թողարկման ծավալներն առնվազն մինչև 2022 թվականը չեն վերադառնա մինչքովիդային մակարդակին, իսկ ընթացքը ենթակա կլինի անկման մեծ վտանգի՝ հատկապես կորոնավիրուսային վարակի հետագա ծավալման պատճառով», - նշված է զեկույցում։
Զեկույցն՝ այստեղ։