07/10/2020 22:14
Ողջ օրվա ընթացքում եղել են դժվար մարտեր, որոնք այս պահին էլ շարունակվում են. Արծրուն Հովյաննիսյան
Այսօր մի քանի անգամ Ստեփանակերտը, Հադրութը, Շուշին և այլ քաղաքաներ ենթարկվել են ադրբեջանական հրետակոծությունների և հրթիռակոծությունների: Կան տուժածներ, տվյալները կներկայացվեն, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Ողջ օրվա ընթացքում ամբողջ սահմանի երկայնքով ընթացել են դժվար մարտեր, որոնք այս պահին էլ շարունակվում են: Հակառակորդին այսօր հաջողվել է շեշտակի հարվածներ հասցնել, սակայն հրթիռահրետանային մեր հուժկու հարվածների շնորհիվ հակառակորդը կորցրել է հսկայական թվով տեխնիկա», - ասաց բանախոսը:
Արծրուն Հովհաննիսյանն ընդգծեց՝ վերադարձվել են առանձին հենակետեր:
«Մեր զորքերը կատարում են իրենց խնդիրները», - ասաց Հովհաննիսյանը: