07/10/2020 14:13
Պեսկովը տեղեկություն չունի Ղարաբաղում ահաբեկիչների դեմ Ռուսաստանի հնարավոր գործողությունների մասին
Կրեմլը չի հաստատում տեղեկություններն այն մասին, որ Ադրբեջանի և Հայաստանի ռազմական հակամարտությունը դուրս է եկել Լեռնային Ղարաբաղի սահմաններից:
«Ոչ, այդ տեղեկատվությունը չի հաստատվում», - ասել է Պեսկովը:
Նա նաև նշել է, որ Լեռնային Ղարաբաղում գտնվող սիրիացի զինյալները Ռուսաստանի խորը մտահոգության պատճառ են հանդիսանում:
«Այս օրերին թեժ հակամարտության գոտում գրոհայինների առկայությունը մեծ վտանգ է ներկայացնում և խորը մտահոգության առիթ է Ռուսաստանի համար, ինչի մասին մենք արդեն խոսել ենք», - ասել է Պեսկովը:
Նա նշել է, որ տեղեկություն չունի Ռուսաստանի կողմից զինյալներին հակազդելու հնարավոր միջոցառումների մասին:
«Այս պահին ինձ այդ մասին հայտնի չէ», - ասել է նա: