07/10/2020 12:37
Ալիևն ու Պուտինը ռազմական գործողությունների սկզբից ի վեր առաջին անգամ քննարկել են Ղարաբաղը
Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիևը և Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի շփման գծում առկա իրավիճակը.
Ադրբեջանի նախագահը շնորհավորել է Ռուսաստանի նախագահին ծննդյան օրվա առթիվ:
«Հեռախոսազրույցի ընթացքում պետությունների ղեկավարները քննարկել են հայ-ադրբեջանական ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը: Նախագահ Իլհամ Ալիևը և նախագահ Վլադիմիր Պուտինը մտքեր են փոխանակել ադրբեջանա-ռուսական հարաբերությունների հեռանկարների վերաբերյալ», - ասված է հաղորդագրության մեջ: