07/10/2020 13:43
Արցախա-ադրբեջանական շփման ամբողջ ուղղությամբ մարտերը շարունակվում են. ՊՆ
Ընդհանուր առմամբ, արցախա-ադրբեջանական շփման ամբողջ ուղղությամբ մարտերը շարունակվում են, հայկակական միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Ադրբեջանական զինված ուժերը հեռահար հրթիռային միջոցներից հարվածներ են հասցրել խաղաղ բնակչությանը, Ստեփանակերտին, Շուշիին և այլ բնակավայրերին», - ասաց Հովհաննիսյանը՝ նշելով, որ կան համապատասպան տեսանյութերը:
Հայկական զորքերը, նրա խոսքով, շարունակում են վստահաբար հաղթանակներ տոնել։
Ավելի վաղ Հովհաննիսյանը նշել էր, որ նավթամթերքի բազայի կողքի զորանոցում հակառակորդն ունի մոտ 200 զոհ։