07/10/2020 14:01
Իրանից կա պատասխան, և ոչ միայն քաղաքական հայտարարությունների տեսքով. Հովհաննիսյան
Այո՛, Իրանից կա պատասխան, և բարեբախտաբար, ոչ զուտ քաղաքական հայտարարությունների տեսքով, միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Այլ բան չեմ կարող ասել, դա վերաբերում է այլ պետությանը և նուրբ հարց է», - ասաց Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՊԲ-ն հայտարարել էր, որ արցախա-ադրբեջանական ռազմական գործողությունների հարավային ուղղությունում ադրբեջանական ստորաբաժանումները մեծաթիվ խմբերով կուտակվում են անմիջապես արցախա-իրանական սահմանի երկայնքով (Արաքս գետի երկայնքով) և փաստացիորեն պատսպարվելով այդ սահմանով, փորձում են առաջ շարժվել: