07/10/2020 13:37
Բորել. Երևանի հետ Ղարաբաղի հարցով բանակցելու Ադրբեջանի պայմանները դժվար իրագործվելի են
Պայմանները, որոնք Ադրբեջանն առաջ է քաշում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով Հայաստանի հետ բանակցերը վերսկսելու համար, դժվար իրագործելի են, Եվրոպական Խորհրդարանի պատգամավորների առջև ելույթի ժամանակ հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, փոխանցում է РИА Новости-ն:
«Ես նաև շատ անհանգստացած եմ, թե ինչ է ասվել Ադրբեջանի արտգործնախարարի հետ իմ զրույցում: Նա ինձ ասել է, որ մարտերը կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը չի համաձայնի Ղարաբաղից դուրս գալու որոշակի ժամանակացույցի հետ: Բանակցությունների վերսկսման այս պայմանը շատ բարդ է, և ամեն օր իրավիճակն ավելի է վատանում», - ասել է Բորելը:
Նա նաև հավելել է, որ իրեն ծայրաստիճան անհանգստացնում է այն փաստը, որ «Թուրքիան ամբողջությամբ աջակցում է Բաքվին»: