07/10/2020 14:29
Կրեմլ. ՀԱՊԿ-ի պարտավորությունները չեն տարածվում Ղարաբաղի վրա
ՀԱՊԿ-ի պարտավորությունները չեն տարածվում Ղարաբաղի վրա, ի տարբերություն Հայաստանի, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հիշեցրել է, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, իսկ Ռուսաստանը որոշակի պարտավորություններ ունի երկրի նկատմամբ:
«Դրանք անվտանգության ապահովման պարտավորություններ են: Այսինքն՝ եթե ՀԱՊԿ անդամ երկիրը ենթարկվում է ինչ-որ ագրեսիայի, դրսից հարձակման, ապա այս դեպքում պայմանագրի անդամ երկրները պարտավոր են պաշտպանել այդ պետությանը», - լրագրողների հարցին, թե ինչ պարտավորությունների մասին է խոսքը, պատասխանել է Պեսկովը: