07/10/2020 15:38
Լուկաշենկոն և Պուտինը քննարկել են երկկողմ համագործակցությունը և Լեռնային Ղարաբաղը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին BelTA-ին հայտնել են Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունից:
Բելառուսի պետության ղեկավարը շնորհավորել է իր ռուս գործընկերոջը ծննդյան օրվա առթիվ, որից հետո երկու երկրների ղեկավարները քննարկել են երկկողմ փոխգործակցության խնդիրները և միջազգային օրակարգը:
Մասնավորապես, նախագահներն առարկայականորեն քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և Ղրղզստանում:
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ինչպես նշվել է, Բելառուսը և Ռուսաստանը միաձայն հանդես են գալիս դրա շուտափույթ լուծման օգտին, քանի որ մարդիկ շարունակում են զոհվել տարածաշրջանում: