07/10/2020 13:26
ՌԴ ԱԳՆ. Ռուսաստանը կնպաստի Ղարաբաղում հակամարտության լուծումը խաղաղ հուն վերադարձնելուն
Ռուսաստանը կնպաստի քաղաքական և դիվանագիտական միջոցներով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը խաղաղ հուն վերադարձնելուն, այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը, փոխանցում է РИА Новости-ն:
«Ռուսաստանը համապարփակ կերպով կնպաստի քաղաքական և դիվանագիտական միջոցներով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վերադարձը խաղաղ հուն՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահների, վերջերս ընդունած համատեղ հայտարարության հիման վրա», - ասել է Պանկինը՝ ՀԱՊԿ ռազմավարական զարգացման ուղենիշների շուրջ կլոր սեղանի ժամանակ: