07/10/2020 13:06
Պատերազմն ավարտվելու է Ալիևին և Էրդողանին ոչ ձեռնտու պայմաններով. Միքայել Զոլյան
Արցախյան հակամարտության հարցում բոլոր լուրջ սուբյեկտների շահերը համընկնում են Հայաստանի շահերի հետ, որովհետև ոչ Թուրքիայի մասնակցությունը, ոչ ահաբեկիչների ներկայությունը մեր տարածաշրջանում բոլորովին չեն համապատասխանում ՌԴ-ի, Իրանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի շահերին« լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ իմքայլական պատգամավոր Միքայել Զոլյանը:
«Գոյություն ունի շատ լայն՝ քաղաքական և ռազմական գործիքակազմ՝ հայտարարություններից մինչև պատժամիջոցներ», - ասաց նա՝ հավելելով, որ յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում ագրեսորների նկատմամբ ինչպիսի մարտավարություն կիրառել:
Պատգամավորը միաժամանակ համոզմունք հայտնեց՝ պատերազմն ավարտվելու է Ալիևին և Էրդողանին ոչ ձեռնտու պայմաններով:
Ինչ վերաբերում է Արցախում խաղաղապահ ուժերի տեղակայման հավանականությանը, Միքայել Զոլյանը նկատեց՝ եթե մինչև հիմա նման բան տեղի չի ունեցել, նշանակում է՝ վերջիններիս ներկայությունը, գոնե առայժմ, իրատեսական չէ: