07/10/2020 12:23
Հունաստանի դեսպանը Բաքվից հետ է կանչվել Ադրբեջանի մեղադրանքներից հետո
Հունաստանի դեսպանը հետ է կանչվել Բաքվից խորհրդակցությունների համար: Այս մասին հայտնում է Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը:
Այնտեղ ընդգծել են, որ ադրբեջանական կողմն իրեն թույլ է տալիս «անհիմն հայտարարություններ» Աթենքի ենթադրյալ հանդուրժողականության մասին ահաբեկչական գործողությունների, ինչպես նաև ահաբեկչական մարտիկների հավաքագրման փորձերի և կիբերհարձակումների մասին:
Այդ կապակցությամբ, նախօրեին՝ հոկտեմբերի 6-ին, վճռական բողոք է հայտարարվել Աթենքում Ադրբեջանի դեսպանին: