07/10/2020 18:11
Գագիկ Ծառուկյանն ազատ չի արձակվի
Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ միջնորդությունը։
«Դատարանն անզոր գտնվեց, սա դատարանի որոշում չէր, որոշումը կայացվեց դատարանի փոխարեն», - լրագրողներին ասաց Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։
«Այստեղ իրավաբանություն այլևս չկա, ձեզ վստահեցնում եմ»,-ասաց փաստաբանը։
Նա նշեց՝ կներկայացնեն վճռաբեկ բողոք։
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 10:24