07/10/2020 22:46
Փաշինյանը չի բացառում ռազմական գործողությունների ընդլայնումը Ադրբեջանի տարածքում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնարավոր է համարում ռազմական գործողությունների ընդլայնումը Ադրբեջանի տարածքում:
«Եթե այսօրվա գործողությունն ավարտվի այնպես, ինչպես սկսվել է, իսկ ես կարծում եմ, որ դա շատ հավանական է, քանի որ Ղարաբաղի բանակը նման հաջողությունից հետո պարզապես չի նստի և սպասի ադրբեջանական ուժերի վերախմբավորմանը։ Եվ ես կարծում եմ, որ եթե այսօր նրանց մոտ ստացվի, նրանք կփորձեն զարգացնել հաջողությունը», - ասել է Փաշինյանը РБК-ին տված հարցազրույցում։
Հարցին՝ այսինքն՝ անցնել հակահարձակման Ադրբեջանի՞ տարածքի վրա, նա պատասխանել է. «Ես չեմ կարող նրանց փոխարեն խոսել։ Այդ որոշումներն ընդունում են Ղարաբաղի զորահրամանատարները։ Ես գնահատում եմ ընդհանուր իրավիճակը»։