Ադրբեջանական հրթիռներն արձակվել են Մայր տաճարի նկուղում գտնվող երեխաներին, կանանց ու տարեցներին կյանքից զրկելու մտադրությամբ. ՄԻՊ-ի հատուկ հայտարարությունը

08/10/2020 21:51

Ադրբեջանական հրթիռներն արձակվել են Մայր տաճարի նկուղում գտնվող երեխաներին, կանանց ու տարեցներին կյանքից զրկելու մտադրությամբ. ՄԻՊ-ի հատուկ հայտարարությունը


ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը տարածել է հատուկ հայտարարություն՝ Շուշիի մայր տաճարը հրթիռակոծելու վերաբերյալ:

«1.  Այսօր ադրբեջանական զինված ուժերը թիրախային հրթիռային երկու հարված են հասցրել հայկական ճարտարապետության պատմական խորհրդանիշներից մեկին՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Շուշի քաղաքի կենտրոնում գտնվող Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարին:Հրթիռային առաջին հարվածից քիչ անց Ադրբեջանի զինված ուժերը Շուշիի Մայր տաճարին հասցրել են երկրորդ թիրախային հարվածը: Հարվածների հետևանքով տաճարին պատճառվել է մեծ ավերվածություն:

2.    Առաջին հրթիռի հարվածի պահին Մայր տաճարի նկուղում են գտնվել միայն երեխաներ, կանայք ու տարեցներ: Քանի որ առաջին ու երկրորդ հրթիռային հարվածների միջև ժամանակային ընդմիջումը եղել է չափազանց կարճ՝ երկրորդ հրթիռային հարվածի պահին երեխաների, կանանց ու տարեցների մի մասը դեռ եղել է տաճարի նկուղում:

3.    Մարդու իրավունքների պաշտպանի հրատապ քննության արդյունքները հիմնավորապես վկայում են, որ Ադրբեջանի կողմից Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարին ուղղված հրթիռային հարվածն արվել է տաճարին վնաս հասցնելո և նկուղում գտնվող երեխաներին, կանանց ու տարեցներին դիտավորությամբ մահ պատճառելու, այսինքն՝ սպանելու մտադրությամբ:

4.    Հարցն այն է, որ նախօրեին համացանցում հրապարակվել ու լայն տարածում է ստացել լրագրողական տեսանյութ, որում հստակ երևում է, որ տաճարի նկուղում կան երեխաներ, կանայք ու տարեցներ:
Ավելին, կանայք տեսանյութում հաստատում են, որ ադրբեջանական զինված ուժերն իրականացնում են թիրախային զինված հարձակումներ Շուշի քաղաքի բնակելի տների ուղղությամբ: Այդ պատճառով իրենք ադրբեջանական թիրախային հարվածներից պատսպարվում են հենց տաճարի նկուղում: Ընդ որում, տեսանյութում խաղաղ բնակիչները նշում են, որ ադրբեջանական հարվածներն այնքան ինտենսիվ են, որ այլ նկուղներում տեղ չկա, որի պատճառով պատսպարվել են տաճարի նկաուղում:

5.    Սրանից բացի, Մայր տաճարին ադրբեջանական այսօրվա հրթիռային առաջին հարվածից անմիջապես հետո լայնորեն հրապարակվել են տվյալներ, այդ թվում՝ լուսանկարներ ու տեսանյութ այն մասին, որ հարվածի պահին տաճարի նկուղում եղել են խաղաղ բնակիչներ: Այս տեղեկությունը հրապարակել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, որին ադրբեջանական պաշտոնական աղբյուրներն ուշադրությամբ են հետևում:

6.    Չնայած սրան, ադրբեջանական զինված ուժերը առաջին հարվածից կարճ ժամանակ անց հրթիռային երկրորդ հարվածն են հասցրել տաճարին:

7.    Այս ամենն ակնհայտ է դարձնում, որ ադրբեջանական հրթիռներն արձակվել են՝ Մայր տաճարի նկուղում  նկուղում գտնվող երեխաներին, կանանց ու տարեցներին կյանքից դիտավորությամբ ապօրինի զրկելու ու ավերածություն պատճառելու հանցավոր մտադրությամբ:

8.    Բացը վերը նշվածը, Շուշիի Մայր տաճարին հրթիռային հարվածներ հասցնելու արդյունքում վիրավորումներ է ստացել երեք լրագրող, որոնցից մեկը առողջական վիճակը ծանր է:
Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի բժիշկները պայքարում են նրա կյանքի համար:
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտանը ևս մեկ անգամ արձանագրում է, որ կոնֆլիկտային գոտում լրագրողի աշխատանքն ունի լեգիտիմ բնույթ, այն ուղղված է ռազմական հարձակումների մասին օբյեկտիվ տեղեկություններն աշխարհին ներկայացնելու նպատակ: Դրանից բացի, լրագրողի աշխատանքն ունի իրավապաշտպան նշանակություն ու նպաստում է կոնֆլիկտի կանխարգելմանը:

9.    Հատուկ արձանագրում եմ, որ Շուշի քաղաքը մեծությամբ ու խիտ բնակչությամբ Արցախի երկրորդ քաղաքն է՝ խաղաղ բնակավայր: Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարը գտնվում է քաղաքի կենտրոնում, իսկ հարևանությամբ առկա չէ որևէ զինվորական կամ ռազմական օբյեկտ:

10.  Վերը նշվածն ակնհայտորեն վկայում է հրթիռային հարվածներով հայկական պատմական բացառիկ նշանակության մշակութային ժառանգությունն ավերելու ու խաղաղ բնակիչներին, իրենց մասնագիտական աշխատանքը կատարող միջազգային լրագրողներին սպանելու ադրբեջանական հանցավոր մտադրության մասին:
Այս հետևությունը հիմնավորող հաղորդումը՝ ապացույցներով ու անհրաժեշտ վերլուծությամբ վաղը Մարդու իրավունքների պաշտպանը կուղարկի միջազգային կառույցներին, դեսպանություններին՝ պահանջվող բոլոր ձևաչափերով ու ընթացակարգերին համապատասխան:

11.   Սույն հայտարարության գնահատականները հիմնված են սեփական փաստահավաք հրատապ աշխատանքների, Արցախի մարդու իրավունքների պաշտպանի արձանագրած փաստական տվյալների, նրա ներկայացրած ապացույցների, այդ թվում՝ Շուշիի խաղաղ բնակիչների հետ առանձնազրույցների վրա: Հիմք են ընդունվել նաև լրագրողական տեսանյութեր ու այլ ապացույցներ, ինչպես նաև փաստական տվյալներ:

12.  Միջազգային հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ վճռականորեն հրավիրում եմ այս ծայրաստիճան վտանգավոր երևույթների, շարունակվող հումանիտար աղետի վրա՝ այն անհապաղ դադարեցնելու համար իրական քայլեր ձեռնարկելու նպատակով»:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 22:33 Փաշինյանն ասաց՝ շատ է գնահատում իր կողմից պաշտոնանկ արված պաշտոնյաներին Այսօր, 22:11 «Ֆազ»-ի՝ Սերգեյ Գրիգորյանի սպանության գործը կքննվի Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում Այսօր, 21:51 «ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը, ազատ ոճում՝ 6-րդը». ՊՆ Այսօր, 21:34 Երևանում ընթացող «Սառը միաձուլման 50-ամյակը» գիտաժողովին մասնակցում են Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ճապոնիայի, Չինաստանի և այլ երկրների գիտնականներ Այսօր, 21:14 Ինչ արդյունքներ են գրանցել Հայաստանի ներկայացուցիչները շախմատի աշխարհի մինչև 12 տարեկանների առաջնությունում Այսօր, 20:57 Կկատարվի քահանայական ձեռնադրություն Այսօր, 20:42 Դատապարտյալի համար նախատեսված աղցանում հայտնաբերվել է 31 գրամ թմրանյութ Այսօր, 20:29 Ըմպանի բորբոքումն աշնանը. Կոկորդի կրկնվող ցավեր Այսօր, 20:11 Արևմուտքի անխոհեմ գործողություններն անպատասխան չեն մնա․ Պեսկով Այսօր, 19:53 «Թշնամին անպատիժ չմնաց»․ Տիգրան Աբրահամյանը հիշեցնում է՝ 10 տարի առաջ այս օրը Պաշտպանության բանակը հատուկ օպերացիա իրականացրեց Այսօր, 19:36 Փոքր պետություններն իրավունք չունեն սխալներ գործել անվտանգային և արտաքին քաղաքականության հարցերում․ 2018-ի ապրիլին Սերժ Սարգսյանը զգուշացնում էր Այսօր, 19:20 Թրամփն ու Պուտինը կնստեն բանակցությունների սեղանի շուրջ, իսկ ճաշացանկում կլինի Ուկրաինան․ Բորել Այսօր, 19:10 Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ․ Oragir.News Այսօր, 18:55 Սիրելի արցախցիներ, զգույշ եղեք, փորձում են ձեզ համախմբել մի կնոջ շուրջ, որն իշխանության օրակարգերն է սպասարկել ու սպասարկում. Նարինե Գաբրիելյան Այսօր, 18:43 Սարգիս Գալստյանին դատապարտեցին 18 տարվա ազատազրկման Այսօր, 18:31 Իսրայելի վարչապետի և պաշտպանության նախկին նախարարի ինքնաթիռներին կարող են հարկադիր վայրէջք պարտադրել. Սերգեյ Մելքոնյան Այսօր, 18:21 Զելենսկին պատրիարք Կիրիլին, Վալենտինա Մատվիենկոյին, Նիկոլայ Բասկովին, Ֆիլիպ Կիրկորովին զրկել է Ուկրաինայի պետական պարգևներից Այսօր, 18:07 Արտասահմանյան արտադրության ծխախոտի մնացորդն օգնել է գտնել գողին․ ծխել էր կողոպտվող բնակարանում Այսօր, 17:53 1935 թվականից հետո հոկտեմբերի միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 1․2°C-ով, իսկ տեղումները նվազել են 12 մմ-ով Այսօր, 17:39 Աշտարակ-Ապարան ճանապարհին ավտոմեքենա է շրջվել, 18-ամյա ուղևորները հոսպիտալացվել են Այսօր, 17:23 Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն, միջազգային մրցաշարերի հաղթող Մկրտիչ Ղազարյանը Այսօր, 17:08 Սրբազան պայքարի երկու աջակիցներ արդարացվեցին՝ իրենց մեղսագրվող արարքը կատարած չլինելու հիմքով Այսօր, 16:58 Իրանական բեռնատարն ընկել է Որոտան գետը, վարորդը մահացել է Այսօր, 16:42 Հովիկ Աղազարյանը մանդատից հրաժարվելու մտադրություն չունի, բայց չի էլ բացառում, որ անձեռնմխելիությունից զրկեն Այսօր, 16:25 «Ոսկե աքաղաղ պլյուս» ապրանքանիշի թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ Այսօր, 16:09 Հայկ Մարությանն ընդունել է առաջարկը. Տիգրան Ավինյանի հետ կբանավիճի Այսօր, 16:06 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Այսօր, 15:52 Ազգերի լիգա․ Հայաստանի ազգային հավաքականը կմրցի Վրաստանի հավաքականի հետ Այսօր, 15:41 Ոսկե հոսքեր. Հայաստանից միլիարդավոր դոլարների ռուսական ոսկի է արտահանվում․ «Հետք» Այսօր, 15:35 Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բեռնատար է այրվել Այսօր, 15:32 «Ակնկալում եմ կարգապահություն». Անահիտ Ավանեսյանը հերթական այցն է կատարել «Արտաշատի» բժշկական կենտրոն Այսօր, 15:27 «Մենք պաշտպանում ենք միջազգային իրավունքը». Թրյուդոն հայտարարել է՝ Կանադա գալու դեպքում Նեթանյահուն կձերբակալվի Այսօր, 15:18 Սրբազան պայքարն այս ամենին վերջ է տալու. ծնողներս կանգնած ենք Բագրատ Սրբազանի կողքին. Արա Ռոստոմյան (Տեսանյութ) Այսօր, 15:01 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած Այսօր, 14:53 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները Այսօր, 14:47 Մեր երկու երկրներն էլ ժողովրդավարության և օրենքի գերակայության ջատագովներ են. Պապոյանը՝ Նիդերլանդների Թագավորության դեսպանին Այսօր, 14:38 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստատեսությանը Այսօր, 14:30 Բաքուն COP29-ի շրջանակներում «Ադրբեջանական Երևան» միջոցառում է անցկացնելու (Factor.am) Այսօր, 14:24 Արցախի պատանդների ազատ արձակման ուղղությամբ արդյունք չլինելու գլխավոր գործոնը ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացն է. Արտակ Բեգլարյան Այսօր, 14:20 Նոյեմբերի 24-ին կկատարվի քահանայական ձեռնադրություն Այսօր, 14:10 Հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով Այսօր, 14:07 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից Այսօր, 13:54 Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Այսօր, 13:46 ՏԿԵ փոխնախարարը Մոսկվայում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Այսօր, 13:32 Կազմակերպչական անփութությո՞ւն, թե՞ չարամտություն. Visa–ն խոչընդոտում է մամուլի աշխատանքը Այսօր, 13:28 Հայրենի՞ք, հա՞յ, մարդկային կյա՞նք... դուք այդպիսի բաներ չեք լսել, աթոռ, աթոռ, աթոռ ՝ դա է ձերը. Հայկ Մամիջանյանը` ՔՊ-ին Այսօր, 13:23 Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակը ձախողել են «Խաղաղության պայմանագիր» կոչված բլեֆը. հիմա սկսել են «ջղային Նիկոլ» օպերացիան. Շարմազանով (Տեսանյութ) Այսօր, 13:04 ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 109 դեպք Այսօր, 12:48 Ալկոհոլը քաղցկեղի առնվազն 7 տեսակի դեպքում հիմնական ռիսկի գործոն է. ՀՀ-ում ոգելից խմիչքներ օգտագործող տղամարդկանց և կանանց տեսակարար կշիռը, համապատասխանաբար, 46 և 22 տոկոս է Այսօր, 12:32 Երևանում «Kia»-ն բախվել է գազատար խողովակներին, ապա պատին Այսօր, 12:24 Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր դնելու դիմումը ներկայացրել է ԱԺ նախագահին Այսօր, 12:22 ՔՊ-ականները դպրոցականների են ընդունել, խոսել են հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին Այսօր, 12:16 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին Այսօր, 12:02 «Վանաձոր» ՔԿՀ-ում ազատազրկված անձանց համար կազմակերպվել է «Մաթեմատիկայի կարևորությունը մեր կյանքում» թեմայով միջոցառում Այսօր, 11:50 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատն Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել Այսօր, 11:37 Միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է Տիգրան Մեծի պատկերով հազվագյուտ հայկական մետաղադրամ Այսօր, 11:27 Հայաստանում 2025-ի փետրվարի 4-ից ապրիլի 18-ը վարժական հավաքներ կանցկացվեն Այսօր, 11:19 Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը վերականգնվում է (Տեսանյութ) Այսօր, 11:02 ՀՀ նախագահը ստորագրել է 2024-ի պետբյուջեի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը Այսօր, 10:55 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին Այսօր, 10:52 Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը մտահոգիչ է. Գերմանիայի արտգործնախարարը Բաքվում քննադատել է Ադրբեջանին Այսօր, 10:47 Պարեկները հայտնաբերել են մեքենայի անսթափ վարորդին Այսօր, 10:40 Երկու ձերբակալություն՝ մարիխուանա պահելու մեղադրանքով Այսօր, 10:34 Ամերիկյան և բրիտանական հեռահար հրթիռներով ՌԴ-ին հարվածներից հետո Ուկրաինայում հակամարտությունը գլոբալ բնույթ է ձեռք բերել. Պուտին Այսօր, 10:27 2018-2023-ին ՀՀ-ն զգալի առաջընթաց է գրանցել մամուլի ազատության ոլորտում Այսօր, 10:25 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Լիբանանում ահագնացող անվտանգային իրավիճակով․ Փաշինյան Այսօր, 10:24 Դոնի Նախիջևանը լայնորեն ճանաչված է Ռուսաստանում որպես հայկական ներկայության և մշակույթի կարևոր օջախ. ՀՀ-ում ՌԴ դեսպան Այսօր, 10:19 Բայդենը «վրդովեցուցիչ» է անվանել ՄՔԴ-ի կողմից Իսրայելի վարչապետի և ՊՆ նախկին նախարարի ձերբակալման որոշումները Այսօր, 10:11 Երևանում ոստիկանության կապիտանը «Honda» մոտոցիկլով բախվել է «GAZel»-ին, հետո մոտոցիկլը բախվել է կայանված «Nissan»-ին և կողաշրջվել Այսօր, 10:07 Բանակայինների աշխարհի առաջնության 2-րդ օրը ԶՈՒ հավաքականի մարզիկները նվաճել են 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ Այսօր, 10:03 Լիլիթ Մակունցը և Սթիվեն Նիքսն ընդգծել են Հայաստանի և Միջազգային հանրապետական ինստիտուտի միջև համագործակցությունը խթանելու հանձնառությունը Այսօր, 09:59 Ադրբեջանում չեն էլ թաքցնում, որ իրենց հիմնական թիրախը շարունակում է մնալ ՀՀ 3-րդ նախագահը․ Պատգամավոր Այսօր, 09:49 «Մեր չքնաղ հայրենիքը՝ տարբեր եղանակներին»․ ԲՏԱ նախարարը հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներ է հրապարակել Այսօր, 09:39 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում ու մարզերում Այսօր, 09:35 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում․ Տեսանյութ Այսօր, 09:12 «Ժողովուրդ». ՔՊ-ին նվիրատվություն արած ընկերությունը տուգանվել է նվիրած գումարի չափով Այսօր, 09:08 «Հրապարակ». Ոստիկանության զորքերի հրամանատարը պետությունից բնակարանային վարձի փոխհատուցում է ստացել` չունենալով դրա իրավունքը Այսօր, 09:06 «Հրապարակ». Արմավիրի մարզպետի թափուր պաշտոնում դիտարկվում է մարզպետի տեղակալ Արգիշտի Մեխակյանի թեկնածությունը Այսօր, 09:02 «Ժողովուրդ». Սիմիդյանի նախարարությունը չի կարողացել ապահովել Սևանա լճի հետ կապված աշխատանքների կազմակերպումը Այսօր, 09:00 «Ժողովուրդ». Աղազարյանը վատ դրության մեջ է դրել ՔՊ-ին. համարձակ հերոս է խաղում Այսօր, 08:56 «Հրապարակ». Ժամկետ խախտած ԿԳՄՍ նախարարը պատասխանատվություն կրելո՞ւ է Այսօր, 08:54 «Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի ՔԿ ղեկավարի հավանական թեկնածուն Այսօր, 08:53 «Հրապարակ». Ով կփոխարինի Նարեկ Զեյնալյանին ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում 21/11/2024 22:18 Ի՞նչ բարդությունների են հանգեցնում միջողնային սկավառակի հետ կապված խնդիրները 21/11/2024 22:00 ՄԱԿ-ը «ուկրաինական հակամարտության կողմերին» կոչ է անում էսկալացիայի չգնալ 21/11/2024 21:42 Մեզ իրավունք ենք վերապահում ռազմական պատասխան տալ այն երկրներին, որոնք թույլատրել են իրենց զենքը կիրառել Ռուսաստանի դեմ․ Պուտին 21/11/2024 21:28 «Ռուսական նորագույն զինատեսակներին հավասարը չկա, վճռական և հայելային պատասխան կտանք»․ Պուտինի ուղերձը՝ Արևմուտքի տրամադրած հեռահար զինատեսակներով գրոհների կապակցությամբ 21/11/2024 21:07 Իսրայելի ավիահարվածների հետևանքով 22 խաղաղ բնակիչ է զոհվել Լիբանանում 21/11/2024 20:44 Միրզոյանը X-ում գրառմամբ է տեղեկացնում, որ հեռախոսով զրուցել է Իրանի ԱԳ նախարարի հետ 21/11/2024 20:34 Առգրավել են Հովիկ Աղազարյանի հեռախոսը 21/11/2024 20:20 Թրամփն իր ստորագրությամբ կիթառներ է վաճառում 21/11/2024 20:00 Մեր թիմն ունի երկրպագուների բուռն աջակցության կարիքը, աջակցենք մեր բասկետբոլիստներին․ Հրաչյա Ռոստոմյան 21/11/2024 19:40 Դալնեե բնակավայրն անցավ ռուսական կողմի վերահսկողության ներքո 21/11/2024 19:21 Հակաֆոսֆոլիպիդային համախտանիշ. Հիվանդությունը մեծ ռիսկեր է պարունակում հատկապես հղիների համար 21/11/2024 19:04 Մարմարաշեն, Այնթապ, Ջրահովիտ, Արևաբույր գյուղերը, Մասիս քաղաքը 24 ժամ ջուր չեն ունենա 21/11/2024 18:49 «Պղծվում և ոչնչացվում է մեր հազարամյա մշակույթը»․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը՝ Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը նվիրված միջազգային համաժողովում 21/11/2024 18:36 Միրզոյանը գերմանական Բունդեսթագի հանձնաժողովի նախագահի հետ տարածաշրջանային հարցեր է քննարկել 21/11/2024 18:21 Շուկայից հետ են կանչվել Գեղարքունիքում արտադրված կաթնամթերքի խմբաքանակներ 21/11/2024 18:07 Վաղը Ոսկեպարում վարժանք կանցկացնեն. «Բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» 21/11/2024 17:52 Փաշինյանը Բունդեսթագի պատվիրակության հետ սահմանազատման գործընթացն է քննարկել