08/10/2020 21:12
Հարավային ուղղությամբ համառ մարտեր են ընթանում. ՊՆ ներկայացուցիչ
Այսօր առավոտվանից Ադրբեջանի ԶՈՒ-երը սկսել են հարձակողական գործողությունները, հարավային ուղղությամբ՝ ավելի սաստիկ, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Հայկական կողմը հակառակորդին հետ է շպրտել իր բնագծեր, սակայն հարավային ուղղությամբ համառ մարտեր են ընթանում:
Ադրբեջանական ԶՈՒ-երը հրթիռակոծել են Ստեփանակերտը, Շուշին և այլ քաղաքաներ: Կան վիրավորներ նաև լրագրողների շարքից», - ասաց նա:
Հովհաննիսյանի խոսքով՝ այսօր երկու անգամ Ադրբեջանի ԶՈՒ-եր հրթիռակոծել են Սուրբ Ղազանչեցոց վանքը, որի հետևանքով վանքը զգալիորեն տուժել է: Քաղաքացիական վիրավորների մասին լրացուցիչ կհայտարարվի:
ՊՆ ներկայացուցիչը շեշտեց՝ այս ընթացքում կա քաղաքացիական 93 վիրավոր, որից 20-ը՝ թեթև կամ միջին ծանրության, մնացածները՝ ծանր:
«Կա 20 զոհ, հիմնովին կամ մասնակի ավերվել է 4600 անշարժ գույք, 430 մասնավոր շարժական գույք, 750 տարբեր տեսակի ենթակառուցվածքներ և օբյեկտներ», - ասաց բանախոսը: