Միջազգային հանրությունն այս իրավիճակում պետք է վճռական քայլ անի և ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը. Նիկոլ Փաշինյան

08/10/2020 10:29

Միջազգային հանրությունն այս իրավիճակում պետք է վճռական քայլ անի և ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը. Նիկոլ Փաշինյան


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Euronews հեռուստաընկերությանը։

- Պարոն վարչապետ, ՄԱԿ-ը, Մինսկի խումբը և Եվրամիությունը, բոլորն էլ կրակի անհապաղ դադարեցման կոչ են արել։ Այդուհանդերձ, մարտերը շարունակվում են։ Կարո՞ղ եք բացատրել, թե ինչի եք Դուք ձգտում այստեղ։

- Գիտեք, ամենակարևորը՝ միջազգային հանրությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը պետք է արձանագրեն, թե ինչ է տեղի ունեցել, և ինչ է տեղի ունենում: Նախ, մենք ողջունել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների և արտաքին գործերի նախարարների հայտարարությունը: Եվ այդ Թուրքիան է հայտարարել, որ կարծում է՝ Ադրբեջանը չպետք է դադարեցնի ռազմական գործողությունները, և ըստ էության, Ադրբեջանը մնացել է Թուրքիայի տված հանձնարարականի շրջանակում: Կարծում եմ, որ Եվրամիության արտաքին հարցերով գլխավոր հանձնակատարի այսօրվա հայտարարությունը վկայում է այդ մասին: Այս իրավիճակում, երբ մենք ունենք հակամարտության գոտում և ռազմական գործողությունների մեջ ներգրավված ահաբեկչական խմբավորումներ, որոնք կռվում են Ադրբեջանի կողմից և որոնք հավաքագրվել և տեղափոխվել են հակամարտության գոտի, մարտական գործողությունների գոտի Թուրքիայի կողմից և հաշվի առնելով այն, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը հենց այս պահին, հենց հիմա գտնվում է գոյութենական սպառնալիքի ներքո, որովհետև Լեռնային Ղարաբաղի բոլոր բնակավայրերը, ներառյալ մայրաքաղաք Ստեփանակերտը, ենթարկվում են անընդհատ հրթիռային հարվածների՝ կարծում եմ, որ միջազգային հանրությունն այս իրավիճակում պետք է վճռականորեն քայլ անի և ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

- Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունն ասում է, որ ձեր զինված ուժերը հրետակոծում են իրենց քաղաքները։ Հայտնի է, որ երկու կողմից էլ կան քաղաքացիական զոհեր։ Արդ, ես ուզում եմ հասկանալ, թե արդյոք Դուք հետամուտ եք խաղաղության:

 - Միանշանակ, որովհետև նախ հարվածներ հասցրել է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը, և Լեռնային Ղարաբաղի կառավարությունը հստակ պարզաբանումներով է հանդես եկել, որ այդ պատասխան հարվածը հասցրել է միայն անհնարինության բերումով, որովհետև դա է միակ ճանապարհը եղել, որպեսզի փորձեն կանգնեցնել Ադրբեջանի կողմից ձեռնարկված հրթիռակոծությունները Լեռնային Ղարաբաղի բնակավայրերին:

 - Կարծիքները տարբերվում են առ այն, թե ով է առաջինը սկսել մարտական գործողությունները սեպտեմբերի 27-ին։ Անցյալ տարի Դուք և Ձեր երկրի Արտաքին գործերի նախարարը հայտարարեցիք, որ մտադիր եք հանրությանը նախապատրաստել խաղաղության։ Բայց մենք այլ բան ենք տեսնում։ Դուք ունեք Ռուսաստանի աջակցությունը, և ես կցանկանայի իմանալ, թե այդ աջակցությունը որքանով կարող է ազդել Ձեր հետագա քայլերի վրա։

 - Խաղաղությունը միշտ եղել է մեր գլխավոր և գերագույն նպատակը: Իմ՝ վարչապետ ընտրվելու օրվանից ես ասել եմ, որ մենք պետք է ճգնենք գտնել այնպիսի լուծում, որն ընդունելի կլինի Հայաստանի ժողովրդի համար, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար և Ադրբեջանի ժողովրդի համար: Եվ ես առաջին ղեկավարն եմ՝ ներգրավված բանակցային գործընթացի մեջ, ով պաշտոնապես ասում է, որ որևէ լուծում պետք է ընդունելի լինի նաև դիմացի ժողովրդի համար: Ամբողջ խնդիրն այն է, որ Ադրբեջանն այս բանաձևը չի ընդունել և չի ընդունել պաշտոնապես՝ ասելով, որ իր համար կա միայն մեկ լուծում, երբ Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ, էթնիկ զտումների միջոցով ազատված կլինի հայերից և ամբողջությամբ կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ: Սա ցեղասպանության սպառնալիք է, և այդ ցեղասպանության սպառնալիքի իրականացման գործում այսօր ներգրավված են միջազգային ահաբեկիչներ, որոնք հավաքագրել և տարածաշրջան են բերվել Թուրքիայի կողմից և որոնք մարտնչում են Ադրբեջանի կողմից: Այս փաստը, ըստ էության, արդեն ճանաչել են տարածաշրջանի և եվրոպական մի շարք երկրներ: Ես էլի ուզում եմ ընդգծել՝ եթե մենք ուզում ենք կանգնեցնել հումանիտար աղետը, եթե մենք ուզում ենք կանգնեցնել այս հակամարտության ծավալումն ավելի մեծ մասշտաբներով, միջազգային հանրությունը պետք է վճռականություն ցուցաբերի և ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

– Ի՞նչ քայլեր եք Դուք պատրաստվում ձեռնարկել զինված բախումների կիզակետում հայտնված քաղաքացիական բնակչության զրկանքներն ու կորուստները նվազագույնի հասնելու համար։

– Նախորդ հարցից բաց թողեցի, գիտեք, ես կարծում եմ՝ իսկապես շատ կարևոր է պարզել, թե ով է սկսել այս հարձակումը: Եվ դրա համար այսօր միջազգային մամուլը և միջազգային հանրությունն ունի բավարար տեղեկատվություն: Հայաստանը և Ղարաբաղը չէին կարող սկսել այդ պատերազմը՝ մի պարզ պատճառով, որովհետև մենք այստեղ ռազմական խնդիրներ չունեինք լուծելու: Խնդիրը, որը մենք պետք է լուծենք, քաղաքական է, և Ադրբեջանն է, որ  պատերազմին նախորդած վերջին 15 տարում, 15 ամսում, 15 շաբաթում, 15 օրում, 15 ժամում անընդհատ սպառնացել է, որ ինքը ռազմական ճանապարհով կլուծի հարցը: Այդտեղ ոչ մի գաղտնիք չկա: Եկեք հրապարակայնորեն վերլուծենք Ադրբեջանի և Թուրքիայի հայտարարությունները, եկեք հրապարակայնորեն վերլուծենք՝ իսկ ինչո՞ւ պետք է ահաբեկիչները բերվեին Ադրբեջան, շփման գոտի: Որևէ ուրիշ նպատակով կարո՞ղ են ահաբեկիչները հավաքագրվել որևէ այլ երկրում և բերվել սեփական երկիր, եթե այդ երկիրը ռազմական ագրեսիա չի պատրաստում: Ինչո՞ւ պետք է Ադրբեջանը համաձայնվեր, որ ահաբեկիչները տեղափոխվեն սեփական երկրի տարածք: Բայց մենք ասում ենք, որ այսօր, այո, ամենակարևորը, բռնության դադարեցումն է, և սրա համար Ադրբեջանը պետք է դադարեցնի իր հարձակումները: Իհարկե, կարևորը խաղաղությունն է տարածաշրջանում, և սրա համար լավագույն գործիքը մենք համարում ենք միջազգային հանրության կողմից Ղարաբաղի անկախության ճանաչումը:

- Կներե՛ք, պարոն վարչապետ, ասացե՛ք խնդրեմ, Դուք պատրա՞ստ եք դադարեցնել կրակը։

 – Այո, իհարկե, բայց հասկանո՞ւմ եք՝ սա չի նշանակում, որ մենք կանգնենք, գան և մեր ժողովրդին ցեղասպանության ենթարկեն: Մենք ոչ մեկի վրա չենք հարձակվել: Մեր գործողությունները և Ղարաբաղի գործողությունը բացարձակապես ինքնապաշտպանական է: Մենք որևէ մեկին սպանելու նպատակ չենք ունեցել և չունենք: Մենք ունենք ընդամենը հայ ժողովրդին հերթական ցեղասպանությունից պաշտպանելու, ինքնապաշտպանվելու նպատակ:

 - Ո՞րն է կարգավորման Ձեզ համար ընդունելի տարբերակը։ Կա՞ հակամարտության լուծման այնպիսի տարբերակ, որը չի ենթադրում բռնություն։

 – Մեր ամբողջ դիրքորոշումը եղել է և շարունակում է մնալ այն, որ բռնությունների միջոցով Ղարաբաղի հարցը լուծել հնարավոր չէ: Որևէ լուծման հասնել՝ բռնության միջոցով, հնարավոր չէ: Դա Ադրբեջանի քաղաքականությունն է եղել, որ իրենք պատրաստվում են բռնի եղանակով լուծել Ղարաբաղի հարցը: Հայաստանը միշտ էլ պատրաստ է եղել կոմպրոմիսի: Այդ Ադրբեջանն է, որ որևէ կերպ չի ուզում կոմպրոմիս, չի ուզում կոմպրոմիս: Նրա միակ լուծումն այն է, որ Ղարաբաղի հայությունը, որը միշտ եղել է Ղարաբաղի բնակչության 80 և ավելի տոկոսը, տեղահան արվի, և Լեռնային Ղարաբաղը էթնիկ զտումների միջոցով ազատվի հայերից, դառնա ոչ հայաբնակ տարածք: Բայց մարդիկ չեն կարող իրենց հազարամյա հայրենիքն ուղղակի թողնել Ադրբեջանի պահանջով: Եվ նրանք պետք է ինքնապաշտպանվեն և ունեն ինքնապաշտպանվելու իրավունք: Բացի ինքնապաշտպանությունից, Լեռնային Ղարաբաղն այստեղ որևէ ուրիշ նպատակ չունի:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 09:02 «Հրապարակ». Եթե այդքան լավ աշխատել է, ինքը Խուդաթյանից է գոհ, Խուդաթյանը` իրենից, ո՞րն է ազատվելու պատճառը Այսօր, 09:00 «Ժողովուրդ». Ինչ ունեցվածք է հայտարարագրել Արուսյակ Ջուլհակյանը Այսօր, 08:58 «Ժողովուրդ». ՀՀ իրավապահները կոկաինի գործով իրավական աջակցության համար դիմում են ուղարկել նաև ԱՄՆ Այսօր, 08:57 «Հրապարակ». Փաշինյանի շոու-որոշումից ամենաշատը նեղվել են ԱԳՆ-ում Այսօր, 08:55 «Ժողովուրդ». Հասմիկ Հակոբյանը մինչև պատգամավոր դառնալը, եղել է հայտնի «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի ադմինիստրատիվ աշխատակից Այսօր, 08:53 «Հրապարակ». ԱԺ ընդդիմությունը որոշել է կյանքի կոչել Արցախի ժողովրդի սոցիալ-տնտեսական իրավունքների հարցով քննիչ հանձնաժողովը Այսօր, 08:51 «Ժողովուրդ». Ինչ էլ որ բացատրի Ավինյանը, անհնար է, որ տրամաբանական հնչի Այսօր, 08:49 «Հրապարակ». Ինչու չհրավիրվեց ԱԺ արտահերթ նիստ Այսօր, 07:10 Փաշինյանը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկների ղեկավարների գագաթնաժողովին, նա քովիդի դրական ախտորոշում է ունեցել 24/12/2024 22:15 Շարժիչ նեյրոնի հիվանդություն․ ախտանշանները 24/12/2024 22:04 Ձյուն կգա 24/12/2024 21:44 Իր իշխանության 6 տարիներին, ճակատագրական որոշումներ կայացնելիս, Նիկոլի մտքով ինչու՞ չի անցել խորհրդակցել նախկին նախագահների հետ՝ դրանց հետևանքների մասին․ Զաքարյան 24/12/2024 21:33 Ռուսական կողմը կրակի տակ է պահում կարևոր մայրուղիներից մեկը, որտեղով իրականացվում են Ուկրաինայի զինված ուժերի մատակարարումները 24/12/2024 21:14 Ամենայն Հայոց կաթողիկոսը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց սարկավագաց դասին 24/12/2024 20:55 Նիկոլ Փաշինյանը շարունակում է մնալ իր կարծիքին 24/12/2024 20:25 Հնդկաստանում հայտարարել են՝ իրենց դրոշը կծածանվի Լուսնի վրա 24/12/2024 20:04 Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն 24/12/2024 19:42 «Հանուն Եռաբլուրում հանգչող տղաների՝ թույլ չեմ տալու, որ Փաշինյանը խաբի ժողովրդին»․ Վարդան Օսկանյանը հանրային բանավեճի է հրավիրում Նիկոլ Փաշինյանին (Տեսանյութ) 24/12/2024 19:20 Հայաստանում 6 օրում 235 արտակարգ դեպք է տեղի ունեցել․ զոհվել է 11 մարդ 24/12/2024 18:58 Ուզում եմ ավելին. Թիկնիզյան 24/12/2024 18:39 Սիրիայում իշխանությունը վերցրած ուժը կքննարկի ԼԳԲՏ անձանց, կանանց հագուստին, ալկոհոլին վերաբերող հարցեր 24/12/2024 18:24 Շյոգրենի համախտանիշ. ինչ հետազոտություններ են անհրաժեշտ 24/12/2024 18:07 Կոշի բնակիչը մտել է գեղեցկության սրահ ու գողացել թանկարժեք բջջային հեռախոս 24/12/2024 17:52 Տան նկուղում մոտ 13 կգ կանեփանման զանգված է պահել 24/12/2024 17:32 Պարգևավճարների աճ, կապիտալ ծախսերի նվազում և չիրականացվող ծրագրեր․ «Լույս» հիմնադրամը ուսումնասիրել է Երևան քաղաքի բյուջեն 24/12/2024 17:15 Վթար Գառնիում․ Զոհեր կան 24/12/2024 17:00 ԱԱԾ-ում ստուգվում է «Միասին» շարժման հաղորդումը՝ Նիկոլ Փաշինյանի և Մհեր Գրիգորյանի կողմից առերևույթ պետական դավաճանություն կատարելու վերաբերյալ 24/12/2024 16:46 Հանրությանը չհաջողվեց համոզել, որ Արցախի վախճանի մեղավորները նախկին նախագահներն են, իսկ ընտրությունները մոտենում են, և կլիենտը սկսել է նյարդայնանալ․ Լևոն Զուրաբյան 24/12/2024 16:36 Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն 24/12/2024 16:34 15 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ 24/12/2024 16:30 Երևանի ավագանին հաստատել է քաղաքի զարգացման 2025 թվականի ծրագիրը 24/12/2024 16:28 «Անպտղության հաղթահարման» ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Նախարար 24/12/2024 16:24 Team-ի նորագույն NGN ցանցը հասանելի է Վայոց ձորում և Արմավիրում (Տեսանյութ) 24/12/2024 16:18 Նիկոլ Փաշինյանին պետք է թողնել մենակ, որ տապակվի մեղքերի մեջ. Գագիկ Մինասյան 24/12/2024 16:05 Մարդկությունը չի ստեղծել այնպիսի ժավել, որով կարելի է մաքրել Նիկոլ Փաշինյանի խարանը. Աշոտյան 24/12/2024 15:57 Արգավանդում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի առանձին արտադրատեսակի արտադրական գործունեությունը 24/12/2024 15:52 «Հանրային ձայն» կուսակցության նախկին անդամ Գրիգոր Հարությունյանը վայր է դնում մանդատը 24/12/2024 15:48 Երևանում աղբահանության վճարները կաճեն և կհաշվարկվեն ըստ բնակարանների մակերեսի 24/12/2024 15:26 2 զոհ, 1 վիրավոր․ Գառնիի ճանապարհին բախվել են «Honda Fit»-ն ու «Opel Combo»-ն 24/12/2024 15:22 Սովորեցրե՛ք երեխաներին դեղերի անվտանգության կանոնները․ ԱՆ 24/12/2024 14:57 Հայաստանի տարվա լավագույն մարզիկները հայտնի են 24/12/2024 14:52 Բարսելոնում ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակ է բացվել 24/12/2024 14:47 Ս. Ստեփանոս Նախավկայի և առաջին մարտիրոսի հիշատակության օրն է այսօր 24/12/2024 14:42 Ինչո՞ւ են այսչափ վախեցած ուղիղ եթերում բանավեճից. մեկիդ չեն թողել խոսի, մյուսիդ ասել են՝ ինչ խոսի, էն մյուսն էլ ընդհանրապես հայերեն հազիվ է խոսում. Արթուր Հովհաննիսյան 24/12/2024 14:33 ՏԿԵՆ-ում քննարկվել են համայնքների սեփական եկամուտների հավաքման տարեվերջյան ցուցանիշները 24/12/2024 14:17 Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով 24/12/2024 14:03 «Իսկ ես բավարար չափով գիտելիք ունե՞մ ինձ հետ պատահած դժբախտությունն արժանապատիվ կրելու համար»․ Աննա Հակոբյանը կրթվելու կոչ է արել 24/12/2024 13:53 Սանկտ Պետերբուրգում Փաշինյան-Պուտին առանձին երկկողմ հանդիպում նախատեսված չէ. Դմիտրի Պեսկով 24/12/2024 13:40 ԲԴԽ նախագահն ընդունել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին 24/12/2024 13:30 Ստախոսը պետք է պատասխանատվություն կրի. Թագուհի Թովմասյանը Տարոն Չախոյանի «սուտ մատնության» համար դիմել է ՄԻՊ-ին 24/12/2024 13:17 2025թ-ի առաջնահերթությունները կլինեն համատեղ ծրագրերի շարունակականությունը, որն ուղղված կլինի Սահմանադրական բարեփոխումների աջակցությանը. Սրբուհի Գալյան 24/12/2024 13:08 Հրավառությունն անհրաժեշտ է իրականացնել օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ-ն խախտում հայտնաբերելիս կիրականացնի խիստ վարչարարություն 24/12/2024 13:00 Արարատ Միրզոյանը շնորհավորել է Լումինիտա Օդոբեսկուին՝ Ռումինիայի արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ 24/12/2024 12:54 ԱԺ խորհուրդն Ալեն Սիմոնյանի նախագահությամբ արտահերթ նիստ է գումարել 24/12/2024 12:49 Գերմանիան կասեցրել է Վրաստանի հետ 237 մլն եվրո արժողությամբ նախագծերը 24/12/2024 12:34 Տիգրան Ավինյանն Իշխան Սաղաթելյանի դեմ բոլոր 4 գործերով պարտվել է 24/12/2024 12:19 Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին 24/12/2024 12:09 Փաշինյանի հետ ոչ ոք բանավիճել չկամեցավ, էլի մնաց Ալիևի հույսին. Խաչատրյան 24/12/2024 11:59 Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան 24/12/2024 11:47 ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը մերկասառույցի պատճառով բախվել է էլեկտրասյանը և տապալել այն 24/12/2024 11:39 Ապրիլյան պատերազմի ժամանակ Սերժ Սարգսյանը գնաց անձնական իմիջի կորստի, որպեսզի կանխի հետագա զոհերը. Հովհաննիսյան 24/12/2024 11:32 ՀՀ անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը չեն կարող զոհաբերվել կեղծ խաղաղության պատրանքի համար` հանուն նրա, որ ՔՊ-ն մնա իշխանության. Արման Թաթոյան 24/12/2024 11:25 Պարոն Ավինյան, Դուք պատմության մեջ կմտնեք որպես թանկացումների քաղաքապետ. Ավագանու անդամ (Տեսանյութ) 24/12/2024 11:18 Համոզված եմ, որ կշարունակենք զարգացնել պաշտպանական համագործակցությունը․ Պապիկյանը՝ Ֆրանսիայի ՊՆ-ին 24/12/2024 11:10 Միգրանտների երեխաների համար ռուսերենի իմացության թեստավորումը կսկսվի 2025-ի ապրիլին 24/12/2024 11:02 Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ժան-Նոել Բարոյին՝ Ֆրանիսայի ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ 24/12/2024 10:53 Մարդիկ դադարել են լսել իրար, ամեն մեկը վստահ է իր ասածին ու ատում է դիմացինին, ինչն անթույլատրելի է. Գագիկ Ծառուկյան 24/12/2024 10:53 «Սուրմալու» առևտրի կենտրոնում հրդեհի և պայթյունի գործով նախաքննությունն ավարտվել է 24/12/2024 10:50 2024-ի նոյեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 782 832 24/12/2024 10:45 Քաղաքական բանավեճի թեմա չկա. դու ի սկզբանե լրիվ այլ ճանապարհ ես ընտրել` մեր ժողովրդի թշնամիների հետ ախպերանալու և սեփական հայրենակիցների դեմ աշխատելու ուղղությամբ. Տիգրան Աբրահամյանը՝ Փաշինյանին 24/12/2024 10:35 Այսօր և վաղը Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 24/12/2024 10:23 Սառնամանիք, բուք, քամի ու այս իրավիճակում ծառայություն կրող դիրքապահներ. Լուսանկարներ 24/12/2024 10:09 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում ու մարզերում 24/12/2024 10:06 Որոշ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինի 24/12/2024 09:58 15-ամյա պատանիները 2 երիտասարդի կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածք են հասցրել 24/12/2024 09:56 Մոդեռնիզացնել ոլորտի ենթակառուցվածքը և բարձրացնել միգրացիայի կառավարման արդյունավետությունը. Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունն ամփոփում է 2024-ը 24/12/2024 09:45 ՀՀ-ում կա փակ ավտոճանապարհ, իսկ Լարսը բաց է 24/12/2024 09:19 «Ժողովուրդ». «Էյր Արաբիա»-ն փորձեց համագործակցել Հայաստանի հեղափոխական Կառավարության հետ 24/12/2024 09:17 «Հրապարակ». Հայկ Սարգսյանը հանրային վայրերում տեսախցիկներ տեղադրելու մեկ այլ նախագիծ է բերել 24/12/2024 09:16 «Ժողովուրդ». ՔՊ-ականները լծվել են Գյումրու արտահերթ ընտրություններում հաղթանակ ապահովելու գործին 24/12/2024 09:11 «Փաստ». Ո՞նց կարելի էր կնոջ մահանալու օրը դնել ու «սերենադային» տեսանյութ հրապարակել 24/12/2024 09:09 «Հրապարակ». Վստահ են եղել, որ շուտով հոսանքի նոր թանկացման հարցն են քննարկելու 24/12/2024 09:07 «Փաստ». Չալաբյանի «գործն» ամբողջությամբ քաղաքական ենթատեքստ ունի 24/12/2024 09:05 «Ժողովուրդ». ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնվող 3 կարևոր կառույց այս պահին առանց ղեկավարի է 24/12/2024 09:03 «Հրապարակ». Իշխող կուսակցությունում փորձում են ցույց տալ, թե թիմում բոլորը հաշտ են 24/12/2024 09:00 «Փաստ». Առաջարկվում է 1 ժամով կրճատել աշխատաժամանակի տևողությունը 24/12/2024 08:59 «Ժողովուրդ». Քննարկվելու են համայնքի 2025 թվականի բյուջեն և զարգացման ծրագիրը 24/12/2024 08:54 «Հրապարակ». «Հրապարակը» տարեվերջին դատական ատյաններում մի քանի հաջողություն է գրանցել 23/12/2024 22:48 Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ․ ՀՀ առաջին նախագահի գրասենյակ 23/12/2024 22:38 Փաշինյանը նորից բանավիճելու կոչ արեց 23/12/2024 22:24 Բանավեճի համար վիճելի թեմա է անհրաժեշտ. իսկ այն, որ Արցախի և Հայաստանի սուվերեն տարածքների հանձնումը գործող վարչապետի անձնական «վաստակն» է, անվիճելի պատմական փաստ է․ ՀՀ 2-րդ նախագահի գրասենյակ 23/12/2024 22:16 Կրեմլում պարզաբանում են տվել Ասադի անձնական կյանքի վերաբերյալ 23/12/2024 22:00 Խորհուրդ ենք տալիս նրան բանավիճել համանախագահ երկրների նախագահների հետ, ովքեր 5 անգամ հայտարարել են՝ որ սկզբունքների հիման վրա պետք է լուծվեր ԼՂ հիմնախնդիրը․ ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ 23/12/2024 21:43 Սևանում և Հրազդանի Ջրառատ թաղամասում ջուր չի լինի 23/12/2024 21:25 Տնտեսվարողներին չեն պարտադրի իրենց տարածքներում 24/7 ռեժիմով նկարող տեսախցիկներ տեղադրել․ ՆԳՆ-ից ասում են՝ «օրակարգից հանվել է» 23/12/2024 21:12 Չարենցավանի բաժնում արցախցուն խոշտանգելու համար ոչ մի ոստիկանի նկատմամբ հետապնդում չի իրականացվում 23/12/2024 20:53 44-ամյա տղամարդը տրանսպորտում 19-ամյա աղջկա գրպանից գողացել է բջջային հեռախոսը 23/12/2024 20:37 Գուգարքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մետր 23/12/2024 20:20 Գերասիմ Վարդանյանը կմնա ազատության մեջ. դատախազության բողոքը մերժվել է 23/12/2024 20:04 Արցախն ազատագրած ու ամեն գնով պաշտպանած իշխանությունների առաջնորդներն ինչպե՞ս կարող են բանավեճի նստել ամբողջ աշխարհի առջև՝ Արցախից հրաժարվածի ու թշնամուն հանձնածի հետ

Տվյալ բաժնի վերջին նյութերը