08/10/2020 13:59
Պուտինը չի նախատեսում հանդիպել Ռուսաստան ժամանող Հայաստանի ԱԳՆ ղեկավարի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կշարունակի կանոնավոր երկխոսությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, Ռուսաստան ժամանող Հայաստանի ԱԳՆ ղեկավարի հետ հանդիպում դեռ չի նախատեսվում, ասել է ՌԴ առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան РИА Новости-ին հայտնել էր, որ սպասվում է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 12-ին բանակցություններ կվարի իր հայ գործընկեր Զոհրաբ Մնացականյանի հետ:
«Այս պահին ոչ: Գիտեք, որ նա (Մնացականյանը) սերտ երկխոսություն է վարում իր ռուս գործընկեր Լավրովի հետ: Գիտեք, որ Պուտինը պարբերաբար հեռախոսազրույց է ունենում Փաշինյանի հետ: Այս երկխոսությունը կշարունակվի: Հետևաբար, ժամանակացույցում այս պահին նման բան չկա », - լրագրողների հետ զրույցում ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե նախատեսվում է արդյո՞ք Պուտինի և Մնացականյանի հանդիպումը: