08/10/2020 13:53
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման մասին խոսք չկա. Պեսկով
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման մասին խոսք չկա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ցանկացած շփում, որը կարող է օգնել լուծել իրավիճակը և դուրս բերել այն ուղղակի զինված հակամարտության փուլից, միայն ողջունելի է: Այս պահին, նման հանդիպման մասին խոսք չկա», - լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման հնարավորության մասին հարցին: