08/10/2020 11:10
Հիմա պատերազմում ենք, և հաղթանակը կբացի Արցախի անկախության ճանաչման դուռը. Պատգամավոր
Պրոցեսն անխուսափելի կերպով գնալու է Արցախի անկախության ճանաչմանը: Արցախը պետք է ճանաչվի՝ ունենալով անվտանգության ավելի բարձր աստիճան, ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:
«Մենք հիմա պատերազմում ենք, և հաղթանակը կբացի ճանաչման դուռը», - ասաց պատգամավորը:
Անդրադառնալով խմբակցության պատգամավորների աշխատավարձերը «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցելու հավանականությանը՝ Քոչարյանը նշեց, որ իրենք հաղթանակի համար ավելի մեծ ներդրում ունեն, քան աշխատավարձը այդ հիմնադրամին ուղղելը՝ մանավանդ հաշվի առնելով, որ ամողջ աշխարհից հիմնադրամ մեծաքանակ աջակցություն է ուղղվում: