08/10/2020 10:35
Աշոտ Քեշյանը դիմել է ռուսներին՝ խնդրելով չայցելել Թուրքիայի հանգստավայրեր
Ռուս դերասան, կինոռեժիսոր, ռադիոհաղորդավար, Մոսկվայի ժողովուրդների բարեկամության համալսարանի, ՈՒՀԱ թիմի անդամ Աշոտ Քեշյանը դիմել է ռուսներին՝ խնդրելով չայցելել Թուրքիայի հանգստավայր: Այսպիսով, 43-ամյա արտիստը բոյկոտել է Թուրքիային՝ այս դժվարին պահին Հայաստանին աջակցելու համար:
Հիշեցնենք, որ Թուրքիան միջամտել է Հայաստանի ու Ադրբեջանի միև ռազմական բախմանը՝ վերջինիս կողմն անցնելով:
«Իհարկե, ես չեմ կարող մարդկանց ստիպել, բայց ես շատ գոհ կլինեմ, եթե իմ լսարանից ինչ-որ մեկը հրաժարվի արձակուրդից Թուրքիայում իրենց քաղաքական հայացքների պատճառով», - մեկնաբանել է Աշոտը: