08/10/2020 12:26
Արցախի ժողովուրդը երկար տարիներ պայքարել է ապրելու իրավունքի համար, և դա պետք է հաստատվի նաև միջազգային հանրության կողմից. Էնֆիաջյան
Արցախի խնդրի լուծումն, ի վերջո, պետք է լինի բանակցային սեղանի շուրջ, ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:
«Արցախի ժողովուրդը երկար տարիներ պայքարել է ապրելու իրավունքի համար, և այդ իրավունքը պետք է հաստատվի նաև միջազգային հանրության կողմից: Արցախը, որպես պետություն, երկար տարիներ գոյություն ունի, և դե յուրե ճանաչման մասին պետք է խոսք գնա», - ասաց պատգամավորը: