08/10/2020 17:16
ՌԴ գլխավոր դատախազը հորդորել Է Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով
ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը պետք է լուծվի միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի շրջանակներում, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը:
«Ես համոզված եմ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի շրջանակներում: Միայն բանակցությունների սեղանի շուրջ խոհեմությունն ու երկխոսությունը թույլ կտան խուսափել մարդկային կորուստներից, ճնշել օրենքի խախտումները և ապահովել ստեղծված իրավիճակի խաղաղ կարգավորումը», - ասել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովն ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի նիստում: