08/10/2020 10:24
Օ'Բրայեն. Ղարաբաղի հարցում Վաշինգտոնի և Մոսկվայի դիրքորոշումները համընկնում են
Ըստ Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայենի՝ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը նույն կողմում են, երբ խոսքը ղարաբաղյան հակամարտության լուծման մասին է:
«Հակամարտությունն այժմ շարունակվում է Ադրբեջանի և Հայաստանի միջև: Այս հարցում մենք Ռուսաստանի հետ նույն կողմում ենք, փորձում ենք տարածաշրջանում խաղաղություն հաստատել: Ուստի կան ոլորտներ, որտեղ մենք կարող ենք և պետք է համագործակցենք», - բացատրել է նա: