08/10/2020 17:22
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Կազմակերպությունում կարծում են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի տեղափոխվի Հայաստանի տարածք
Ադրբեջանը հարված չի հասցնի Հայաստանի տարածքին, քանի որ այդ երկրին տարածքային պահանջներ չունի և չի հավակնում նրա ամբողջականության խարխլմանը, հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:
«Համոզված եմ, որ իրավիճակի նման զարգացում տեղի չի ունենա: Ինչո՞ւ: Ադրբեջանը տարածքային պահանջներ չունի Հայաստանից և չի հավակնում նրա տարածքային ամբողջականության խարխլմանը: Երկրորդ՝ ինձ թվում է, որ այնտեղ կա գիտակցում և ժողովրդի առաջ պատասխանատվություն, որ դա անմիջապես կփոխի իրավիճակը», - հինգշաբթի լրագրողներին ասաց Զասը:
Նա նաև նշել է, որ ադրբեջանցի և հայ քաղաքական ու ռազմական գործիչների ողջամտությունը թույլ չի տա հակամարտության սրումը հասցնել նոր մակարդակի:
«Հիմա այնտեղ հակամարտություն է ու համաշխարհային հանրությունն ունի համապատասխան վերաբերմունք և գնահատական: Եթե դա հիմա տեղի ունենա, ապա, իհարկե, ամեն ինչ կփոխվի: Կարծում եմ՝ ո՛չ Ադրբեջանի, ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ այլ երկրի պետք չէ, որ հակամարտությունը վերաճի տարածաշրջանային մակարդակի: Հետևաբար, ես այստեղ նման սցենար չեմ տեսնում», - ընդգծել է Զասը: