08/10/2020 15:51
Թուրքական լիրայի արժեզրկումը նոր ռեկորդ է սահմանել
Թուրքական լիրայի փոխարժեքը նվազել է մինչև 7.89-ի՝ ԱՄՆ մեկ դոլարի նկատմամբ: Այսպիսով գերազանցվել է նախորդ ռեկորդը, երբ նախօրեին լիրան հասել էր մինչև 7.88-ի: Այս մասին հայտնում է «Bloomberg» գործակալությունը:
Ավելի վաղ «Bloomberg»-ը թուրքական ազգային արժույթի արժեզրկումը կապում էր այն մտավախությունների հետ, որ Անկարան կարող է ներքաշվել Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության մեջ:
Թուրքական կողմը սերտ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ սատարում է Բաքվին: